Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաջորդականությունը այն կառավարության պետական իշխանության, որ ստեղծված է հեղափոխությամբ:

III. ժամանակավոր կառավարության գործունեության ծրագրի նկատմամբ Համախորհուրդը կառավարության վերջին դեկլարացիան ճանաչում է համապատասխան պետության շահերին ներկա մոմենտում, այն պայմանով միմիայն, որ ժամանակավոր կառավարությունը յուր օրենսդրական գործունեության մեջ չձեռնարկե այն հարցերի լուծման, որոնց լուծումը պատկանում է Սահմանադիր ժողովին:

IV. Հաշտության պայմանների նկատմամբ Համախորհուրդը, ընդունելով այն բանաձևը, որը հայտարարել է դեմոկրատիան և արծարծել է ժամանակավոր կառավարությունը յուր վերջին դեկլարացիայի մեջ, ենթադրում է, թե թուրքահայերը պետք է ստանան ազատություն իրանց քաղաքական ինքնորոշման և տնօրինելու իրանց անկախ գոյությունը համաձայն իրանց պահանջներին, և պետք է ստանան հատուցում այն բոլոր նյութական կորուստների, որ նրանց պատճառել է Թուրքական կառավարությունը: Թուրքահայերի այս պահանջների բավարարությունը Համագումարը նկատում է իբրև լոկ մի արդարության գործ, որին թուրքահայերն իրավունք ունեն ակնկալելու այն բոլոր արյունալի, անթիվ զոհերից հետո, որ նրանք բերին հանուն Ռուսաստանի և նրա դաշնակիցների:

V. Բոլոր հայ քաղաքական կուսակցությունների նկատմամբ Համագումարը ցանկություն է հայտնում, որ պետական սկզբունքը, որ ազատ է բոլոր կուսակցության և դասակարգային շահերից, պաշտպանություն գտնելով բոլոր կուսակցությունների կողմից, կիրառվի բոլոր գործնական հարցերում: Միմիայն այս պետական սկզբունքի հետևողական կիրառությամբ հնարավոր է քաղաքական կուսակցությունների համագործակցությունը նաև հայ ժողովրդի վերաբերյալ հարցերի լուծման և նրա շահերի բավարարման գործերում:

Նույն գործը, թ.31-32 և հակ.:

N 44

Հայ ժողովրդական կուսակցության և նրան համակրողների Ֆրակցիայի բանաձևի

նախագիծը Անդրկովկապան իշխանության կազմի մասին

Ի նկատի ունենալով, որ

ա. Անդրկովկապան կենտր[ոնական] իշխանությունը լոկ գործադիր իշխանություն է, որ պետք է ղեկավարվի իր գործունեության մեջ ժաման[ակավոր] կառավարության ցուցումներով և հրահանգներով,

բ. Գործադիր իշխանության գլուխը, ինչպես ամեն տեղ, այնպես էլ մեզանում, պետք է կանգնած լինի մի անձնավորություն, որ վայելե կենտրխնական] իշխանության վստահությունը,

գ. Որ այնպես լինելով հանդերձ տեղական ազգաբնակչությունը պարտք և իրավունք ունի մասնակցելու կիրառման մեջ,

դ. Որ Անդրկովկասի առանձնահատուկ ազգագրական պայմանները հրամայաբար թելադրում Են մասնակից անել իշխանության գործերին չորս գլխավոր ազգություններին, որ բնակվում են նրա մեջ:

Ազգային համախորհուրդը գտնում է, որ

1. Անդրկովկասի ժամ[անակավոր] կառավարության գլուխը կանգնած պետք է լինի մի գեներալ կոմիսար, նշանակված կենտրոնական կառավարությունից յուր օգնականներով: