Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Գեներալ կոմիսարի մոտ պետք է կազմվի խորհուրդ Կովկասում բնակվող չորս գլխավոր ազգերի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից:

Նույն գործը, թ. 29:

N 45

Սոց[իալ]-դեմոկրատական մենշևիկների ֆրակցիայի և Հնչակյան

սոցիալ-դեմոկրատական բանաձևի նախագիծը ներկա պահի մասին

Ցենզավոր բուրժուազիայի նահանջելը հեղափոխությունից, որ սկսվեց դեռ ապրիլին, վերջացավ գեն. Կորնիլովի ապստամբությամբ:

Այդ ապստամբության ընկճումը և տեղերում ամբողջ իշխանությունը հեղափոխական կազմակերպություններին անցնելը ցույց տվին երկրին բանվորխյկան] և զինվորական պատգխյմավորների] խորհուրդների ամբողջ իշխանության ուժը:

Այդ խորհուրդները, իբրև հեղափոխության գլխավոր հենարան, փրկեցին հայրենիքը քաղաքացիական պատերազմի և հանրապետական խորտակումի սարսափներից:

Հեղափոխության հետագա զարգացումը հնարավոր է ամբողջ դեմոկրատական ճակատի միությամբ ընդդեմ ցենզավոր Ռուսաստանի շահերի ու կամքի:

Հեղափոխական ու դեմոկրատական հանրապետությանը հավատարիմ մնացած բոլոր հասարակական խմբակցությունների միացումը և ամբողջ իշխանությունը վերից մինչև վար, նրանց ձեռքը հանձնելն է միակ երաշխիքը, որ պատերազմը շուտ կվերջանա և երկիրը կփրկվի վերևից եկող հակահեղափոխությունից և ցածից բարձրացող անիշխանությունից:

Ելակետ ունենալով այս, անհրաժեշտ ենք գտնում դեմոկրատիկ ուժեղ իշխանության կազմակերպումը, ժխտելով ընդնմին երևան եկած Երկու ծայրահեղ հոսանքները, ինչպես իշխանության հանձնելը միայն Խորհուրդներին, այնպես էլ բլոկը երկրի ցենզավոր տարրերի հետ: Վերջին հոսանքի հաղթանակը նշանակում է մեկուսացումն բանվոր դասակարգի և հեղափոխական կազմակերպությունների, նշանակում է հասարակական բոլոր ուժերի միացումը ցենզավոր բուրժուազիայի ղեկավարության ներքո, նշանակում է նաև ուղղել այդ ուժերը հեղափոխության հենարան խորհուրդների և նրա թիկունքում կանգնած խմբակցությունների դեմ:

Մոմենտի նշանաբանն է բանվորական և զինվորական խորհուրդների հսկողության ուժեղացումը իշխանության բոլոր օրգանների, մանավանդ կառավարության գործունեության վրա, ճնշումը նախապարլամենտի վրա ոչնչացնելու համար բլոկը ցենզավոր տարրերի հետ և միացնելու դեմոկրատական բոլոր տարրերին Խորհուրդների հետ:

Պահել բանվորությունը անժամանակ հրապարակ գալուց, մի հանգամանք, որը կարող է ծառայել իբրև առիթ բուրժուազիայի համար մի հարվածով տապալելու հեղափոխական դասակարգը բաց անելով դրանով դուռ հեկահեղափոխության համար: Ալյև պիտի ճգնել մեկուսացնելու ցենզավոր բուրժուազիան, միացնելով հեղափոխական դեմոկրատիայի պրոլետարիատի հետ:

Գ. 17, թ.27-28 և հակ.: