Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 46

Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության

(սպեցիֆիկների) բանաձևի նախագիծը ընթացիկ պահի մասին

Մոմենտի րեզուլյոցիա[1]

Ի նակտի ունենալով, որ Ռուսաստանի ներկա հեղափոխությունն իր էական բովանդակությամբ բուրժուական է, ի նակտի ունենալով, որ դեմոկրատիան այս հեղափոխության ընթացքում միակ ընդունակ ուժն է վարելու հետևողական դեմոկրատական քաղաքականություն ներքին և արտաքին խնդիրների նկատմամբ,

մյուս կողմից, ի նակտի ունենալով այն հանգամանքը, որ դեմոկրատիայի պատմականորեն բաժին ընկած ծանր ու պատասխանատու գործը հնարավոր է պատվով լուծել միայն օգտագործելով ողջ երկրի բոլոր կենսունակ ուժերը, հատկապես առևտրաարդյունաբերական դասակարգը,

մենք գտնում ենք, որ երկրի կենտրոնական իշխանությունը պիտի կազմակերպված լինի համաձայնության սկզբունքով, սակայն այնպիսի կառուցվածքով, որ երաշխավորված լինի դեմոկրատիայի քաղաքական և տնտեսական պահանջների իրականացումը համեմատ նրա նվազագույն ծրագրի:

Սոցիալ-դեմոկրատական բան[վորական] Հայ

կազմակերպության ներկայացուցչություն

Նույն գործը, թ. 19-20:

N 47

Սոցիափստ-հեղափոխականների ֆրակցիայի բանաձևի

նախագիծը ընթացիկ պահի մասին

Մոմենտի գնահատականը[2] Շրջապատված համաշխարհային պատերազմի կրակի և արյան խեղդիչ օղակով, հեղափոխական Ռուսաստանը կառուցանում է իր ժոդովուրդների ապագան:

Զուրկ տնտեսապես հզոր, հասարականորեն կազմակերպ և կուլտուրապես բարձր դասակարգերը, երկիրը թպրտում է հիմա դասակարգային սուր ներհակությունների, ազգային կենտրոնախույզ խլրտումների, պետականության անկման և արդյունաբեր ուժերի ծայրահեղ քայքայման մահաբեր քաոսի մեջ:

Բուրժուազիան և նրա տնտեսական ու իդեոլոգիական ազդեցության տակ գտնվող մեշչանականությունը, որ սկզբում հարել էր երկրի քաղաքական հեղաշրջման, հիմա, վախեցած ռուսական հեղափոխության սոցիալական տարրերից, պատրաստ է նետվելու և մասամբ արդեն նետվել է հակահեղափոխությանը գիրկը:

Սովոր աշխատավորական վաստակի սանձարձակ շահագործման, դասակարգային անհակ էգոիզմով տարածված և պետականության զգացումից զուրկ բուրժուազիան չի կամենում զիջել բանվոր ու գյուղացի ժողովրդի հասունացած և արդարացի պահանջներին և այդպիսով նպաստում է մեծապես երկրի արդյունաբեր կարողության թուլացման ու քայքայման:

  1. Վերնագրումը բնագրինն է: Ծան. կազմ.:
  2. Նույն: