Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 48

Սոցիալիստ-հեղափոխականների բանաձևի նախագիծը Ազգային բյուրոյի

գործունեության գնահատման վերաբերյալ

Համագումարը, լսելով Ազգային բյուրոյի քաղաքական գործունեության զեկուցումները և այդ առթիվ տեղի ունեցած քնադատությունները հանգավ հետևյալ բանաձևին.

Շնորհիվ Հայաստանի պատմականորեն անբարեհաջող աշխարհագրական դիրքի ու հայության երեք հատվածների բաժանվելուն, շնորհիվ այն հանգամանքին, որ մեր հայրենիքին տիրելու տենչը ունեցել են և ունեն ոչ թե միայն հարևան, այլև շատ հեռու ապրող ազգեր, շնորհիվ մեզ կենակից այլակրոն և մոլեռանդ ազգերի հետ ունեցած տնտեսական ու քաղաքական շահերի բաղխման, ինչպես և պատմական անցյալներում, տաճկահայ ժողովրդի ազատագրման գործը ներկայացվում է քաղաքականորեն մի բարդ խնդիր, որի լուծումը կպահանջեր քաղաքագիտական ավելի հասուն հեռատեսություն, կազմակերպչորեն ավելի զորեղ ուժ ու նյութական մեծ կարողություն, քան թե ասպարեզում եղած են և հայության երեք հատվածների գիտակից գործակցությունը, որի մեջ տաճկահայությունը պիտի ունենար գերակշիռ ու առաջնակարգ տեղ: Այդ իմպուլսների ու հանգամանքների բացակայությունը տեղի է տվել սխալ հասկացված հայրենասիրության արտահայտությունների և մասնավոր անհատների անպատասխանատու գործելակերպին ի դեմս մի շարք ինքնաստեղծ քաղաքագետների Ազգային բյուրոյի ներսը և նրանից դուրս:

Գլուխ խոնարհելով մեր ժողովրդի ազատագրման ճանապարհին ընկած մարտիրոսների և զոհերի առաջ և վերջին տարիների այդ գոհերի բարոյական պատասխանատուն համարելով Ազգային բյուրոյին իր սխալ ըմբռնած քաղաքականությամբ, նրա գործակիցների հետ միասին, - դրանց գործելակերպի գնահատումը թողնում ենք անկողմնակալ պատմության անաչառ դատին:

Հակոբ Ստեփանյան

Նույն գործը, թ.35-37:

N 49

Սոցիալիստ-հեղափոխականների և սոցիալ-դեմոկրատների բանաձևի նախագիծը ՀՀ

Դաշնակցության գործունեության գնահատման վերաբերյալ կապված Ն.Աղբալյանի

ելույթի հետ

1. Մասնակցելով Ազգային համախորհրդին, մենք սոց.-դեմ. և սոց.- հեղափոխական ֆրակցիաներս, որոշեցինք կատարել շինարար աշխատանք համանուն հայ ժողովրդի, միշտ շեշտելով այն ներհակությունները, որոնք կան փրկարար ինտերնացիոնալիզմի և կործանարար նացիոնալիզմի մեջ,

2. Մեր աշխատանքը նպատակ ունի դուրս հանել հայ աշխատավոր ժողովուրդը այն մեկուսացումից, որի մեջ գտնվում է նա այսօր: Այդ աշխատանքը պիտի մտցնի մեր ժողովուրդը Ռուսաստանի համայն հեղափոխական դեմոկրատիայի միջազգային ընտանիքը, ապահովելով նրա սոցիալ-քաղաքական ազատագրումը և ֆիգիքական անվտանգ գոյությունը,

3. Սակայն Ազգային համախորհուրդի զբաղմունքների ընթացքում պարզվեց, որ տիրող ֆրակցիան հանձին Հ. Հ. Դաշնակցության, չի կամենում մազաչափ անգամ հրաժարվել իր հնավանդ մտածելակերպից ու գործելակերպից և իր տաքտիկայով