Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այստեղ ձգտում է նորից մեկուսացնելու հայ սոցիալիստական ուժերը մեր կյանքից, առանց գիտակցելու, որ նման տաքտիկայով նա մեկուսացնում է հայ ժողովուրդը Ռուսաստանի հեղափոխությունից և Անդրկովկասի բոլոր հեղափոխական տարրերից,

4. Խտացած կերպով Հ.Հ. Դաշնակցության մտայնությունը և վարքի գիծը արտահայտվեց պ.Ն.Աղբալյանի պետական և ժողովրդական իմաստից զուրկ ճառի մեջ, որի հիմնական տրամադրություններն էին.

ա. Անվստահություն դեպի սոցիալիզմը և հեղափոխական միջազգային դեմոկրատիան

բ. Անվստահություն դեպի Անդրկովկասի դրացի ժողովուրդները

գ. Քաղաքական նոր արկածախնդրության սպառնալիքը իբրև հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության մի ձև:

5. Մեզ համար գաղտնիք չէ եղել Հ.Հ.Դաշնակցության թե մտայնությունը և թե գործելակերպը, սակայն գալով այս Համախորհուրդը, մենք նպատակ ենք դրել պայքարել հայ դիմազուրկ բուրժուազիայի և հարձակողական մեշչանականության դեմ: Այժմ հայտարարում ենք, որ պատմության մեջ շատ հաճախ աշակերտի զորավոր մուրճը վանել է սոցիալական ասպարեզից անպատասխանատու և բռնավոր վարպետին: Հայտարարում ենք նաև հրապարակով Ձեզ Համախորհուրդի անդամներիդ և Ձեր գլխի վրայով ողջ հայ ազգին, թե այսօր Ռուսաստանում կա մի վարպետ միայն և այդ վարպետը նրա հեղափոխական դեմոկրատիան է: Գիտակցեք, որ սոցիալիստական բանակը այն միակ կամուրջն է, որ շաղկապում է լքված և անկազմակերպ հայ ժողովուրդը Ռուսաստանի մեծ հեղափոխության հետ: Թերևս մենք կանգնած ենք աղետալի անակնկալների առջև և գիտակցելով մեր մեծ պատասխանատվությունը դեպի հայ ժողովուրդը, մենք, թեև փոքրություն, մնում ենք այստեղ մեր հեղափոխական դիրքի վրա իբրև արթուն պահապան մեր ժողովրդի գիտակցված շահերի և ֆիզիքական գոյության:

Սոց[իալիստ]-հեղ[ափոխական] և սոց[իալ]-դեմո-
կրատական ֆրակցիաներից Լ. Աթաբեկյան

Նույն գործը, թ.24 և հակ.:

N 50

Պետական դպրոցների ազգայնացման և եկեղեցական-ծխական դպրոցների

աշխարհականացման սեկցիայի փոքրամասնության բանաձևի նախագիծը

1. Սեկցիան սկզբունքով ընդունում է եկեղեցական-ծխական դպրոցների աշխարհականացումը:

2. Սակայն որովհետև այդ աշխահականացման իրավործումը բարդ է իրավաբանական և տնտեսական տեսակետից, և որովհետև չկա մի իրավասու մարմին (իրավաբանական անձ), որ կարողանար ստւսնձնել այն եկեղեցապատկան գույքերն ու հասույթները, որոնցով պահվում են եկեղեցական-ծխական դպրոցները, սեկցիան վաղաժամ է համարում ներկայումս այդ աշխարհականացումը:

3. Եկեղեցական-ծխական դպրոցների բարեկարգության համար սեկցիան առաջարկում է ընտրել մի մարմին, որ հոգևոր իշխանության հետ համաձայնությամբ կաոավարեր այդ դպրոցները և մշակեր նրանց աշխարհականցման եղանակը և պայմանները:

Նույն գործը, թ. 33: