Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 51

Թուրքահայերի բանաձևը «Ազգային» բյուրոյի մասին[1]

Ռուսահայ Ազգային համախորհրդին մասնակցող ինն թուրքահայ պատգամավորներից յոթը «ազգային» բյուրոյի մասին տեղի ունեցած վիճաբանություններից հետո ներկայացրին հետևյալ բանաձևը.

«Ռուսահայ Ազգ[ային] համախորհրդին մասնակցող թուրքահայ պատգամավորներս, լսելով Ազգային բյուրոյի թեր և դեմ վիճաբանությունները, գտանք.

1. Որ Ազգ.բյուրոն իր նախաձեռնության որպես հիմք ոչ միայն չէ ունեցեր թուրքահայոլթյան մանդատը, այլ նաև չէ անսացեր թուրքահայության կողմե երկրեն խրկված նախազգուշացումներում

2. Որ Ազգ. բյուրոն իր ձեռնարկած ծանրակշիռ նշանակություն ունեցող աքթերու համար չէ ունեցեր ոչ անհրաժեշտ երաշխիք և ոչ ալ համապատասխան տակտիկա:

Եվ որովհետև համարատվությունը չուներ ոչ հավաքական և ոչ դոկումենտալ բնույթ և կատարվեցան հարևանցիորեն և մանավանդ գլխավոր համարառու թուրքահայության բացակայության, կգտնենք, որ Ազգ. բյուրոն պարտավոր է տալ յուր լրիվ համարատվությունը համազգային ժողովի մը առջև, երբ իր իսկական համարառուն թուրքահայությունը հնարավորություն կունենա լսելու զինք»:

Գափկյան Հրանդ, Դարբինյան Արտակ, Թերզիբաշյան
Ավետիս, Հակոբյան Հովհաննես, Պապիկյան Վարդան,
Պոնափարթյան դոքտ., Տեր-Զաքարյան Հակոբ

«Մշակ», 03.11.1917:

N 52

Հայ տեխնիկական ընկերության 26 սեպտ. 1917 թվի ընդհանուր ժողովը ընդունեց

հետևյալ որոշումները և հանձնարարեց իր պատգամավորներին այդ որոշումները

ներկայացնել և պաշտպանել Ազգային համախորհրդակցության մեջ

1. Երկրի վարչական սահմանների փոփոխության ու զեմստվային հարց:

Զեմստվոյի ներմուծումը Անդրկովկասի մեջ կարող է ուշանալ վարչական սահմանների փոփոխության հարցի բարդ լինելու պատճառով: Զեմստվոն անհրաժեշտ է անմիջապես մտցնել ինքնավարական փոքր միավորների կազմով (мелькая земск. единица): Վարչական սահմանների փոփոխության հարցը կարող է մանրամասն ու բազմակողմանի կերպով քննվի և լուծվել զեմստվային րեֆորմից հետո:

2. Պաենավորման հարց:

Այդ հարցը և տագնապը, իբրև համառուսական և ընդհանուր բնավորություն ունեցող բազմաթիվ պատճառներից կախված, կարող են կանոնավորվել ժամանակավոր կառավարության կողմից մշակվելիք ընդհանուր (планомерный) ծրագրով:

Փաստաթղթի վերնագիրն է:

  1. Բանաձևը գործում չի պահպանվել: Տպագրվում է ըստ «Մշակի»: Վերնագրումը թերթինն է: