Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Ազգամիջյան հարաբերությունները:

Ազգամիջյան թյուրիմացությունների վերացման տեսակետից, դատապարտելով ազգայնամոլ, շովինիստական արտահայտությունները, ինչ կողմից և լինեն դրանք, ժողովը անհրաժեշտ է համարում ազգային խորհրդակցությունների հաճախակի գումարումները լուսաբանելու և հարթելու նպատակով բարի դրացիական հարաբերությունները խանգարող բոլոր պատճառները:

4. Առանձին Անդրկովկասյան կոմիտետը:

Ի նկատի ունենալով, որ Առ[անձին] Անդրկխ վկաս յան] կոմիտետը չէ կանգնած իր կոչման բարձրության վրա, որ նա անկարող գտնվեց համերաշխ գործելու, որ նրա անդամները միմիանցից առանձնացած և տարբեր ուղիներով էին ընթանում, որ, ընդհանրապես, կոմիտետը չէր ղեկավարվում հեղափոխական ծրագրով և որ, վերջապես, նա ցույց չտվեց վճռականություն, ուժ, եռանդ և հեղափոխական նախաձեռնություն, ժողովը գտնում է, որ իր վերաբերմունքը դեպի Կոմիտետը կարող է լինել միայն բացասական:

Ներկա Կոմիտետը, որպես գործադիր օրգան երկիրը կառավարելու համար պետք է փոխարինվի հեղափոխական օրգանով, կազմված բոլոր ազգությունների սոցիալիստական և հեղափոխական կուսակցությունների ներկայացուցիչներից:

5. Դպրոցների ազգայնացում:

Դպրոցները պետք է անհապաղ ազգայնացվեն, հայերենի դասավանդությունը պետք է դրված լինի բարձր մակերևույթի վրա:

6. Փախստականների հարց:

Ընդունելով այդ հարցի մեծ կարևորությունը Հայաստանի ապագայի տեսակետից, այժմից իսկ պետք է մշակել միջոցներ փախստականներին վերադարձնելու և վերաբնակեցնելու իրանց հայրենի երկրի մեջ: Վերջին պարագայի հետ կապ ունեցող շինարարական խնդիրների կանոնավորման և հաջող լուծման համար Հայ տեխնիկական ընկերությունը առաջարկում է իր ծառայությունը և տեխնիկական ուժերը: Փախստականներին վերաբերող գործերի լավագույն ընթացքի տեսակետից, ժողովը անհրաժեշտ է համարում նրանց ներկայացուցիչների լայն և պարտավորացուցիչ մասնակցությունը նրանց օգնություն մատուցանող բոլոր կազմակերպությունների մեջ:

7. ճակատի ամրացումը:

Վերջին ժամանակներում զորքի մեջ նկատվող կազմալուծման նկատմամբ ժողովը գտնում է անհրաժեշտ կռվել դասալքության դեմ ընդհանրապես և հայ զինվորների մեջ մասնավորապես: Ներկա քաղաքական մոմենտը անհրաժեշտ է դարձնում հայկական զորամասերի կազմակերպումը, այդ զորամասերին հայկական շրջանները պետք է ցույց տան ամեն աջակցություն: Միևնույն ժամանակ ի նկատի ունենալով սերտ կապը ճակատի և թիկունքի մեջ, վերջինում անհրաժեշտ է կազմակերպել ժողովրդական միլիցիա, խոսքի ամենալայն մտքով:

8. Տեղական իշխանության կազմակերպումը:

Այդ խնդրի լուծումը ժողովը համարում է կապված առ[անձին] Կովկ[ասյան] կոմիտետի վերակազմության հետ:

Տեղի ունեցող պատմական անցքերը հարուցել են, մի կողմից, Կովկասի և Անդրկովկասի քաղաքական վերակազմության վերաբերյալ և, մյուս կողմից, Տաճկահայաստանի ավտոնոմիայի կարևորագույն խնդիրները: Այդ առթիվ, ի նկատի ունենալով մոտիկ ապագայում կայանալիք Հիմնադիր ժողովը, Հայ Տ[եխնիկական] ընկերության ժողովը գտնում է, որ

9. Առաջին, հիմնվելով ժամանակավոր կառավարության հրապարակած հասարակապետական կարգի և Ռուսաստանի առանձին ազգությունների ինքնորոշման սկզբունքի վրա, բնականաբար դրված պետք է համարել մեր երկրի