Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ազգային» բյուրոյի գործունեության քննադատները այդ նիստերում հանդիսացան մի կոդմից թուրքահայ ներկայացուցիչներ, դրանց թվում նույնիսկ դաշնակցականներ (ինչպես Անդրանիկ, դոքտոր Պոնափարթյան), մյուս կողմից սոցիալիստական բլոկը և «Մշակի» խմբագիր Հ. Առաքելյանը:

Եվ այդ Երեք նիստերում դաշնակցականների կողմից խոսեցին Ն.Աղբալյան, Շահխաթունի, Արաս, Դրո, Վրացյան, Փափազյան, Ջամալյան իբրև պաշտպաններ Բյուրոյի գործունեության: Այդ պաշտպաններից նույնիսկ երկուսը Վ. Փափագյանը և Արամ, հա՜յտնեցին այն կարծիքը, որ Բյուրոն չէ հարցրել թուրքահայերի կարծիքը, չէ ղեկավարվել նրանց կարծիքով: Մնացածները շատ սոփեստական և լուրջ կրիտիկայի չդիմացող դատողություններով, նույնիսկ իրանց հակառակորդների հասցեին փողոցային անվայել ոճեր գործածելով, աշխատում էին ցույց տալ, որ Բյուրոն և Դաշնակցությունը անսխալական են եղել, որ նրանց գործունեությունը օգտակար է եղել:

Սոցիալիստների կոդմից Լ. Աթաբեկյան, բժԻսախանյան, Ա. Երզնկյան, Դ. Անանուն, Տեր-Օհանյան, ջախջախիչ և շշմեցուցիչ փաստերով ապացուցեցին, որ 1. Բյուրոն գործել է ինքնագլուխ, առանց թուրքահայերի կամքը և ցանկությունը իմանալու, նույնիսկ հակառակ նրանց կամքի, Երբ իմացել է, որ թուրքահայերը հակառակ են արկածախնդրական գործունեության, 2. որ կամավորական շարժումը հղացել, կազմակերպել և իրագործել են դաշնակցականները, չնայելով նույնիսկ այն հանգամանքին, որ իրանց թուրքահայ ընկերները դեմ են եղել, 3. որ Բյուրոն, ոգևորություն առաջ բերելու համար հայ ժողովրդի և հարուստների մոտ, ամեն տեղ տարածել է այն լուրը, թե ռուսական կառավարությունը խոստացել է Հայաստանին ավտոնոմիա, մինչ այդպիսի խոստումն իրապես չէ եղել, այլ, ընդհակառակը, ռուսական հին ռեժիմը ձգտել է ունենալ մի Հայաստան առանց հայերի, և Վորոնցով-Դաշկովը շարունակել է Լոբանովի քաղաքականությունը, 4. որ Դաշնակցությունը իր ամբողջ ռազմական ուժը դրել է ի սպաս ռուսական կառավարության, ուշադրություն չդարձնելով, որ ներկա պատերազմը ոչ թե ազատագրական է, այլ իմպերիալիստական:

Ոչ դաշնակցական թուրքահայերը, ինչպես Թերզիպաշյան, պրոֆ.Հակոբյան, Տեր-Զաքարյան, նույնպես ցույց տվեցին, որ թուրքահայերի կամքը և տրամադրությունները անտես են առնվել և կարելի է խուսափել այն սոսկալի աղետից, որ պայթեց թուրքահայ ժողովրդի գլխին:

Բյուրոյի կողմից բացատրություններ տալիս էին Մ. Հարությունյան, և.Աղբալյան, ՀՍպենդիար: Անձնական բացատրություններով մի քանի անգամ հանդես եկավ Լեոն, ցույց տալու համար, որ ինքը ակտիվ մասնակցություն չէ ունեցել Բյուրոյի գործունեության մեջ, այլ միայն նպաստել է գրական աշխատությամբ:

Առանձին ճառով հանդես եկավ Հ.Առաքելյան, անելով մի քանի կարևոր հայտարարություններ, որոնք ցույց են տալիս, թե Բյուրոն, արդարև, անտես է արել թուրքահայերի կամքը, չէ լսել նրանց ներկայացուցչին և թե գերմանական կառավարությանը, դեռ ոուս-թուրքական պատերազմը չծագած, առաջարկ է արել Թուրքիայի հայ ժողովրդին հայ ժողովրդին պահել իրան լոյալ, խոստանալով դրա փոխարեն տալ Հայաստանին ավտոնոմիա, իսկ հակառակ դեպքում սպառնալ[ով] սոսկալի վրեժխնդրություն: Այդ առաջարկի մասին գիտակ է եղել և Բյուրոն, բայց անգիտության է մատնել: Ի միջի այլոց բժ. Իսախանյան շատ պերճախոս կերպով ցույց տվեց, որ կամավորական շարժումը ոչ մի բան չէր կարող ավելացնել կամ պակասեցնել հայկական դատին ի նպաստ: Առանց այդ շարժման Եվրոպան եթե պետք էր և հարկ դատեր, կտար հայերին ավտոնոմիա, հետևաբար շարժումն ավալորդ էր. բացի դրանից նա առաջ բերեց սոսկալի վրեժխնդրություն Թուրքիայի և Գերմանիայի կողմից: