Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ ճառերը ահագին տպավորություն գործեցին ժողովրդի վրա և անհերքելի կերպով ապացուցեցին այն փաստը, որ Դաշնակցության, որի հլու կամակատարն էր «Ազգային» բյուրոն, արկածախնդրական քաղաքականության մեջ պետք է որոնել նոր սոսկալի աղետը, որին ենթարկվեց հայ ժողովուրդը Թուրքիայում:

Խնդրի քննությունը սպառվելուց հետո, որոշվեց, որ կուսակցական ֆրակցիաները ներկայացնեն իրենց բանաձևերը հաջորդ նիստին, որ նշանակվեց հոկտեմբերի 13-ին, ցերեկը, և որը լինելու է վերջինը: Այդ նիստում կքվեարկվեն և բոլոր մյուս հարցերի մասին բանաձևերը և ընդունված որոշումները:

«Մշակ», 14.10.1917:

N 67

Հոդված «Հայաստան» թերթում. «Ազգային

խորհրդակցութենեն վերջ»

17 հոկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Ռուսական հեղափոխությունը, ինչպես Ռուսաստանը բաղկացնող բոլոր ազգերուն, նույնպես և ռուսահայ ժողովուրդին լավագույն պատեհությունն ու ժամանակը տվավ կարգավորելու իրենց ներքին կյանքը և ձգտելու դեպի ազգային վերածնունդ և ստեղծելու ինքնուրույն կյանք: Այս տեսակետով ռուսահայ ժողովուրդը իր առջև կդնե գործելու ընդարձակ դաշտ մը, ուր ազգային զանազան անհետաձգելի պետքեր և պահանջներ իրենց լուծումը կսպասեն անհամբեր: Այդ պատճառով էր, որ գումարվեցավ Ազգ[ային] համախորհրդակցությունը, քննելու ռուսահայ ազգային կյանքը իր բոլոր կողմերով և երևույթներով ու ընթացք տալու ներդաշնակորեն քայլելու համար վերածնունդի ճամբայեն, հայ քաղաքական կուսակցություններու համերաշխությամբ:

Եվ ուրախ ենք, որ Ազգ[ային] համախորհրդակցությունը կարոդ եղավ ստեղծել Ազգ[ային] խորհուրդ, բաղկացած հայ ժողովրդին մեջ շերտավորված բոլոր հոսանքներն, առժամապես վարելու համար ազգային գործերը, մինչև հառաջին ընդհանուր համագումարը:

Հին ռեժիմի ռուսահայ կյանքը և ընդհանրապես հայ կյանքը կը ներկայացներ անկերպարան վիճակ մը, շնորհիվ քաղաքական աննպաստ հանգամանքներու, այնտեղ չէր երևնար ազգը ներկայացնող օրինավոր մարմին մը, որ հեղինակություն ունենար վարելու հայ ժողովրդի գործը: Այո, ռուսահայությունը ուներ հոգևոր իշխանություն, որ իրավունք ուներ ազգային քաղաքական ներկայացուցիչը հանդիսանալ օտար և տիրող ազգերու առջև, այսու ամենայնիվ հայ քաղաքականությունը վարելու գործին մեջ շատ անգամ անտես կառնվեր անոր իրավունքը, որովհետև հոգևոր իշխանությունը ռուսահայ համայնքի մեջ կորսունցուցած էր այլևս իր պատմական իրավունքն ու դերը: Այդ իսկ պատճառով զանազան կուսակցություններ և մարմիններ կստեղծվեին ռուսահայոց մեջ անկախ հայ ազգը ներկայացնող կաթոդիկոսեն, և կը տանեին գործը անպատասխանատու կերպով, այսպիսով առաջ կուգար ազգային անիշխանություն մը, հայ կյանքն ու միջավայրը վերածելով իրական քաոսի մը: Շատ անգամ կուսակցության մը քաղաքականությունը կը հակադրվեր բովանդակ ազգին և ծնունդ կուտար ահագին սրտամաշուկ վիճաբանության և քննադատության հակառակորդ կուսկացություններու կողմե և այսպիսով ազգային շարժումները շատ անգամ