Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կստանային ապարդյուն աշխատանքի բնույթ, զուրկ ըլլալով ամբողջ ազգին կամքը ներկայացնելու անհրաժեշտ հանգամանքներեն:

Ատիկա կը վերաբերի անցյալին, անցյալ մը, երբ հայ ժողովուրդը ենթարկված էր սահմանի թե այս և այն կողմը քաղաքական բացառիկ աննպատ պայմաններում, երբ խոսքի և մամուլի ամենատարրական ազատությունները բռնաբարված էին:

Այժմ պարագաները փոխված են, հետևաբար փոխվելու էր և ազգային կյանքն ու հին դրությունը: Ներկա Ագգ[ային] համախորհրդակցությունը կոչված է վերջ դնելու հին սիսթեմին և ներարկել նորը, այն է որ հայ ազգի քաղաքականությունն ու գործերը վարելու խնդիրը պետք չէ մեկ կուսակցության մը կամ մարմնի մը տանք այլ ամբողջ ազգին, իր զանազան կուսացություններու ներկայացուցիչներով:

Ազգ[ային], խորհրդակցութենեն վերջ ռուսահայ հանրային կյանքը կը դրվի նոր փուլի մը մեջ, ուր ազգը համերաշխ և միաբան, այնպես կը կարծենք, հայ ժողովուրդը կտանի դեպի ապահովություն, վերածնունդ և քաղաքակրթություն:

Շնորհավորելով նոր կազմված Ազգ[ային] խորհուրդը կը մաղթենք հարատև, համերաշխ և տոկուն գործունեություն:

Թաթուլ

«Հայաստան», 17.10.1917:

N 68

Խմբագրական հոդված «Մշակ»-ում. «Ազգային համախորհրդակցության արդյունքը»

20 հոկտեմբերի 1917թ.

Ունեցա՞վ Համախորհրդակցությունը կամ խորհրդաժողովը որևէ գործնական շոշափելի արդյունք հայ ժողովրդի համար:

Կաշխատենք պատասխանել այս հարցին:

Խորհրդաժողովը հիմնված չէր կանոնավոր ընտրական’ սկզբունքի և սիստեմի վրա. հետևաբար համարել այդ ժողովը իբր օրինական արտահայտիչ Ռուսաստանի հայ ժողովրդի իսկական իղձերի և կամքի չէ կարելի: Սակայն որովհետև այդ ժողովին մասնակցում էին տարբեր և զանազան հոսանքների, կուսակցությունների, դասակարգերի ներկայացոկցիչներ, պետք է ասել, որ որոշ չափով նա արտահայտիչ էր հայ ժողովրդի մեջ ներկայումս տիրող տրամադրությունների և ձգտումների: Կարելի է նույնիսկ ասել, որ եթե գումարված լիներ ազգային ժողով նույնիսկ քառանդամ սիստեմով, գուցե նա ավելի միակողմանի լիներ իր կազմով, քան ներկա խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի դրական կողմերից առաջինն այն է, որ հայ ժողովրդի զանազան քաղաքական հոսանքները և կուսակցությունները առաջին անգամ ազատ և լեգալ կերպով իրար հանդիպեցին, իրար դեմ կանգնեցին, իրար դեմ պայքար մղեցին, մտքերի և կարծիքների փոխանակություն կատարեցին և, վերջիվերջո, գոնե որոշ ազգային հարցերի վերաբերմամբ մի համաձայնության հանգեցին: Երկրորդ արդյունքն այն է, որ բյուրոն կամ ազգային խորհուրդը և ազգային ժողովը, որոնք կազմվել են, այլևս չեն նմանի այն «ազգային բյուրոյին», որ դիմակավորյալ ազգային էր, լոկ մի կուսակցության օրգան գործիք Դաշնակցության: ճիշտ է, այստեղ ևս Դաշնակցությունը խոշոր ձայն ունի, բայց, համենայն դեպս, մյուս հոսանքները ի վիճակի կլինեն չեզոքացնել նրա վնասակար գործունեությունը և արկածախնդրական քաղաքականությունը, եթե նա դարձյալ ձգտի դրանց, քանի որ միասին առած մեծամասնություն են կազմում դաշնակցականների դեմ: Համենայն դեպս, այդ