Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորհրդի և ժողովի մեջ ոչ դաշնակցական հոսանքների ներկայացուցիչների մասնակցությունը որոշ սանձ կդնի դաշնակցական ապերականության վրա, մի հանգամանք, որ օգտակար և փրկարար կլինի նույնիսկ իրենց, դաշնակցականների համար, որոնք մինչև այսօր «ազգային» Բյուրոյի մեջ իրենց առաջ ունեին կամ Մեսրոպ եպիսկոպոսի պես փառասերներ կամ կամազուրկ և դիմակազուրկ բուրժուաներ և կամ կամավորական ու համակերպվող ինտելիգենտներ:

Չորրորդ արդյունքն այն է, որ հայ հասարակությունը տեսավ իր աչքերով, որ հայ ժողովրդի մեջ երևան են եկել քաղաքական և հեղափոխական տարրեր, որոնք կարող են աջողությամբ և պատվով լուրջ օպոզիցիա կազմել Դաշնակցության դեմ և այսուհետև հայ գյուղին տիրողը «Դաշնակը» չի լինի (այս բառի այն մտքով, որով հասկանում է գյուղացին), այլև գիտակից, լուրջ մարդիկ, որոնք դաշնակի տեղ համոզումն, գաղափար են քարոզում և մտցնում: Հայ հասարակությունը տասավ, որ խորհրդաժողովի մեջ թեև դաշնակցականները մեծամասնություն են կազմում (շնորհիվ, խոսենք մենք, մի քանի արվեստական միջոցների, օրինակ, խմբապետների մասնակցությունը և այլն), բայց օպոզիցիան նույնպես մի պատկառելի քանակ էր կազմում: Այդ կողմից շատ մխիթարական էր այն երևույթը որ «Մշակի» շնորհիվ ստեղծված նոր Հայ ժողովրդխյկան] կուսակցությունը, որ միայն 5-6 ամսվա գոյություն ունի, իբրև ուժ, այնքան զարգացել էր, որ կարողացավ Դաշնակցության 114 մանդատների դեմ տալ 44 մանդատ: Այդ փաստը ցույց տվեց, որ կուսակցությունը կարող է փառավոր ապագա ունենալ, եթե կարողանա եռանդով գործել, տոկունություն և ստեղծագործ աշխատանք ցույց տալ: Մի այլ հանգամանք ևս, որ աչքի էր ընկնում, այն էր, որ մինչև դաշնակցականների մեծամասնությունը ամբոխ էր կազմում, օպոզիցիայի անդամները գրեթե ամենքը իտելիգենտ ուժեր էին ներկայացնում: Պետք է ասել, որ ինքը Դաշնակցությունը, ևս զգում էր, որ հանձին օպոզիցիայի, իր դեմ ունի մի պատկառելի ուժ, որի հետ հաշիվ պետք է տեսնել, և թեև նա մի քանի անգամ փորձեր արեց ի դեմս Աղբալյանի, Դրոյի և այլոց սպառնական դիրք բռնել, հոխորտալ,բայց շուտով ստիպվեց խոստովանել իր սխալը և զիջողության, համբերության ոգի ցույց տալ:

Հինգերորդ արդյուզնքը պետք է համարել այն խիստ քննադատությունը, որին ենթարկվեց Թիֆլիսի «Ազգային» կոչված բյուրոյի գործունեությունը, մի գործունեություն, որի դեմ երկար պայքար մղեց «Մշակը» և այժմ խորհրդաժողովը կատարեց մի արդար գործ:

Վեցերորդ, որ գլխավորն է, խորհրդաժողովը ցույց տվեց և համոզեց ամենքին, բոլոր հոսանքների և կուսակցությունների ներկայացուցիչներին, որ ներկա քաղաքական տագնապալից րոպեին, Երբ հայ ժողովրդի համար կյանքի և մահի խնդիրն է լուծվում, անհրաժեշտ է ամենքի միությունը, համագործակցությունը և համերաշխ գործունեությունը:

Եվ քանի որ թե ազգային խորհուրդը, թե մեծ խորհուրդը կազմված է ամենքի համաձայնությամբ պետք է հուսալ, որ այսուհետև մեր ազգային գործերի ղեկավարությունը այլևս չի հանդիպի խոչընդոտների, ում կողմից էլ լինի, այլ ամենքը կշտապեն իրանց աջակցությունը բերել և ցույց, տալ, որ կան րոպեներ, երբ հայը ևս գիտե միաբանել և գործել միաբան ու համերաշխ:

Հ.Ա.[1]

«Մշակ», 20.10.1917:

  1. Համբարձում Առաքելյանն է, «Մշակի» խմբագիրը: