Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Ա նիստ

2 մայիսի 1917թ.

Երևանի թուրքահայ համագումարը իր հանդիսավոր բացումը ունեցավ մայիսի 2-ին, ժամը 10 1/2-ին քաղաքային ակումբի դահլիճի մեջ:

Ներկա էին Վեհափառ Հայրապետի, օտար հայանպաստ և ռուսահայ փախստականական կազմակերպությունների ներկայացուցիչները, պատգամավորներ ու խուռներամ երկսեռ բազմություն:

Հանդեսը ղեկավարում էր Համագումարի Կազմակերպիչ կոմիտեի դիվանը:

Հանդեսը բացեց պ. Անդրանիկն, ողջույնի հակիրճ ճառով, որից հետո Վեհաէիառ կաթողիկոսի ներկայացուցիչ Գևորգ Սրբազանը կարդաց օրհնության կոնդակ, որ լսեցին հանդիսականները հոտնկայս: Ապա կազմակերպիչ կոմիտեի կողմից պ. Արամ Մանուկյանը հարգանքի խոսք ասաց ուղղվաց հայ մարտիկներին, ներկաները ոտքի կանգնելով հարգեցին նրանց հիշատակը: Իր ողջույնի խոսքը ասաց թուրք բռնակալության ճիրաններից ճողոպրած, այժմ Սիբիրում կամ այլուր գտնվող հայ գերիներին ցանկանալով նրանց շուտափույթ ազատումը, ողջույնի խոսքեր հայ տառապանքին կարեկից և նրա դատին բարիացակամ դաշնակից մեծ պետությունների Ագատ Ռուսիայի, Մեծն Բրիտանիայի, հեղափոխական Ֆրանսիայի, Ամերիկայի, Իտալիայի, Շվեցիարիայի և մյուս չեգոք պետությունների պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, հանձին Պողոս Նուպար փաշայի Եվրոպայի հայ պատգամավորության մասնավորապես անհրաժեշտ համարեց իր ողջույնի խոսքերը ուղղել մարտիրոսագրված թուրքահայ փախստականությունը հյուրընկալող և հնուց ի վեր նրա դատը պաշտպանող ներկա դեմոկրատիկ, ազատ Ռուսաստանի ժողովրդական ներկայացուցիչ Ռոձենկոյին, ժամանակավոր կառավարության նախագահ իշխան Լվովին, Արտաքին գործերի նախարար Միլյուկովին, Արդարադատության մինիստր Կերենսկուն, Պետրոգրադի զինվորական և բանվորական խորհրդին, ապա Ռուսահայ եղբայրներին, գյուղացիությանը, հասարակական կազմակերպություններին, կանանց և այլն:

Ապա կազմակերպիչ կոմիտեի կողմից խոսք առավ Արտակ Դարբինյանը համագումարի կազմակերպության համառոտ պատմականը անելով, որից հետո տիկին Զապել Եսայանը մի գեղեցիկ ճառ կարդաց համերաշխության անհրաժեշտության մասին, ապա Վահան Փափազյանը պատմական տեսություն արեց թուրքահայ վերջին տասնամյակի և ներկա քաղաքական մոմենտի մասին:

Սրանցից հետո Լոնդոնի լորդ Մերի հայանպաստ ընկերության ներկայացուցիչ Մր. Պեքաուզը, Ամերիկյան հայանպաստի ներկայացուցիչ Մր. Եարոն, Կ. Հ. Բարեգործական և Կենտրոնականի ներկայացուցիչ Ալեքսանդր Շարաֆյանը, Նպաստամատույցի ներկայացուցիչ Գրիգոր Վարդանյանը, Գյուղատնտեսականի ներկայացուցիչ Նիկողայոս Ղարագյոզյանը իրենց խնդակցությունը և շնորհակալությունները հայտնեցին թուրքահայ սույն անդրանիկ հանագումարի առիթով: Խոսեցին նաև երկրի և Կովկասի պատգամավորներից բժ. Բոնապարտյանը, Տրդատ Ղազանչյանը, Կարո Սասունին և Գրիգոր Խլղաթյանը:

Դիվանի և այլնի ընտրությանը անցնելու համար տաս րոպեի ընդմիջում տրվեց: