Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նիստը սկսելուն Կազմակերպիչ Կոմիտեի Դիվանի կողմից առաջարկվեց պ. Անդրանիկին հրավիրել որպես համագումարի պատվո նախագահ: Որոտընդոստ ծափերի մեջ խոսք առավ Անդրանիկը, որ իր շնորակալությունը հայտնելով, համերաշխության կոչ արեց: Ապա ձեռնարկվեց գաղտնի քվեարկությամբ երեք նախագահների ընտրություն, մասնակցում էին 59 պատգամավորներ: Նախագահ ընտրվեցին.

1. պ. Լևոն Շանթ 55 քվեով
2. Վ. Փափազյան 52 քվեով
3. Ա. Դարբինյան 33 քվեով

Բաց քվեարկությամբ ընտրվեցին հետևյալ վեց քարտուղարներ.

1. Բարունակ Տ.Հարությունյան
2. Սարեն Տիրատուրյան
3. Գրիգոր Հարությունյան
4. Վանփուշ
5. Հ. Տ. Զաքարյան
6. Հրանտ Գալիկյան

Դիվանի կողմից Լևոն Շանթը շնորհակալություն հայտնեց և հույսի խոսքերով ոգեկոչեց ներկաներին համերաշխությամբ և ընղհանուր կամքով աշխատանքներին ձեռնարկելու համար: Բաց քվեարկությամբ պատգամավորների մանդատները ստուգող կոմիսիայի անդամները հետևյալներն են.

1. Աղաբեգ Համբարյան
2. Միրզախան Միզախանյան
3. Հրանտ Գալիկյան
4. Գուիգեն Հայկունի
5. Կարո Սասունի

Անցնելով տեղեկատու Բյուրոյի և խմբագրական կազմի ընտրությանը բաց քվեարկությամբ ընտրվեցին.

1. Տիկին Զապել Եսայան
2. Լազո Դագարյան
3. Արտակ Դարբինյան
4. Հովսեփ Դեփոյան
5. Հմայակ Մանուկյան

Ամենից վերջում խոսք առավ Երևանի փոխ-թեմակալ Խորեն Սրբազանը հայտնելով, որ Երևանի հայ հասարակության կողմից իր վրա պարտք է դրված ողջունելու թուրքահայերի սույն առաջին համագումարը:

Դիվանի նախագահության կողմից շնորհակալություն հայտնվեց համագումարի Կազմակերպիչ Կոմիտեին իրենց գեղեցիկ ձեռնարկության համար:

Նիստը փակվեց ժամը 2 ½-ին:

Բ նիստ

2 մայիսի, ժամը 8-ին

Նիրկա էին պատգամավորներ և խորհդակցական ձայն ունեցողներ:

Դիվանի կողմից կաղացվեց հետևյալ շնորհաւորական հեռագիրները և նամակները.-

1. Ազգային Բյուրոից
2. Քաղաքների Միության Կենտրոնական Կոմիտեից
3. Բաքվի թուրքահայերի վարչությունից
4. Այնթապի և Մւսնազկերտի հասարակությունից