Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. Սև քաղաք-Լևոնիկից
6. Սամդրիտ- Օհան Շխյանից
7. Ալեքսանդրապոլից - Գյրսմրիի հասարակությունից
8. Տիգրան Հովհաննիսյանից
9. Բագու- Շավարշից
10. Բագու-Տանթոյանից
11. «Վան» Կոոպերատիվի Միությունից

Դիվանի կողմից կարդացվեց և առանց փոփոխության քվեարկվեց նիստերի հետևյալ ներքին կանոնագիրը, որն է.

1. Համագումարը կունենա վեց կանոնավոր նիստ թացի բացման և փակման նիստերից:

2. Միևնույն նյութի մասին կարելի է խոսել միայն երկու անգամ, առաջին անգամ 10 րոպե, երկրորդը՝ 5 րոպեից ոչ ավելի:

3. Խոսողների ցանկը կարոդ է փակվել կամ նյութը սպառված համարվելով կրճատվել, երբ ժողովը պետք տեսնի:

4. Առաջարկված գրավոր բանաձևերը միայն կարոդ են քվեարկվել:

5. Բանաձևերի քվեարկության վայրկյանին անհրաժեշտ պարագայում, խոսք կտրվի միայն մեկ թեր ու մեկ դեմ խոսողներին:

6. Փակման նիստում կարդալ վերջնապես բոլոր բանաձևերը:

7. Ամեն անգամ ժողովում կկարդացվի նախորդ օրվա նիստերի արձանագրությունը:

Մանդատներ ստուգող հանձնաժողովի տեղեկաբերը զեկուցում տվեց ժողովին հետևյալ վիճելի համախոսականների մասին:

1. Ալաշկերտի երկրից մեկի փոխարեն, եկել են չորս պատգամավորներ, որոնցից

ա. Ռուբեն Ջրբաշխյանը տեղի համագյուղացիական Միությունից ընտրված,

բ. Բադդասար Ապոյան, ժողովրդական ընտրությամբ,

գ. և դ. Մկրտիչ Աբգարյան և Շավարշ Բարսեղյան' ժողովրդական ընտրության համախոսականներով: Տեղեկաբերը հայտնեց, որ հանձնաժողովը ի նկատի ունենալով, որ առաջինի ընտրությունը շատ մասնակի բնույթ ունի, նաև Բ-ի, որ երկրորդի ընտրությունն էլ թե մասնակի բնույթ է կրում, նաև ընտրության և նրա մասնակցող պատվիրակների լիազորության օրինականությունը ապացուցող արձանագրություններ կպակասեն, առաջարկում է վերջին ընտրյալներին այսինք Մ. Աբգարյանի և Շ. Բարսեղյանի ընտրությունը ընդունել օրինական, քանի որ նրանց ընտրությանը մասնակցել են քսանևութ գյուղերի ամբողջ ազգաբնակությունը, նաև ի նկատի ունենալով Ալաշկերտի ժողավուրդը 15.000-ից ավելի է հակառակ շրջաբերական հրահանգին փոխանակ մեկի, Ալաշկերտին տալ երկու պատգամավորի իրավունք և հետևաբար Աբգարյանին և Բարսեղյանին ընդունել իսկական պատգամավորներ վճռական ձայնով, իսկ առաջին երկուսին այսինքն Ռ. Ջրբաշխյանին և Պ.Ապոյանին էլ տալ խորհրդակցական ձայնի իրավունք ի նկատի ունենալով, որ նրանք էլ համենայն դեպս ժողովրդական որոշ հատվածի արտահայտություններ են:

Այս հարցի քննության և թեր ու դեմ վիճաբանության ժամանակ Բաղդասար Ապոյանը հայտնեց, որ Աբգարյանի և Բարսեղյանի համախոսականները կազմված են ոչ թե տեղերի վրա, այսինքն Ալաշկերտի մեջ. այլ Երևանի մեջ կեղծ կերպով: Ապոյանի կողմից մեջ բերված սույն մեղադրանքը քննելու և եզրակացությունը ժողովին բերելու համար որոշվեց խնդիրը վերադարձնել մանդատների հանձնախմբին:

2. Զեկուցման երկրորդ կետը վերաբերում էր Շիրակից ընտրված Սիրական Տեր-Սահակյանի մանդատի մասին, ի նկատի ունինալով, որ Ալեքսանդրապոփց արդեն երկու պատգամավորներ ընտրվել և եկել են, հանձնաժողովը առաջարկում էր