Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս երրորդ պատգամավորին տալ խորհրդակցական ձայն: Խնդիրը վիճաբանության դրվելով, մեծամասնությամբ որոշվեց հիշյալին տալ վճռական ձայն և հետևաբար Սիրական Տ. Սահակյանը ընտրվեց պատգամավոր:

3. Խնդիրը Վասպուրականի կանանց երկու Միության առաջարկն էր որով հիշյալ միությունները պահանջում էին, որ իրենց տրվի երկու պատգամավորների իրավունք: Տեղեկաբերը հայտնեց, որ հանձնաժողովը ի նկատի ունենալով, որ կանանց վերոհիշյալ երկու միությունները իրենց պատվիրակներով մասնակցել են Երևանի հինգ պատգամավորնների ընտրությանը ավելորդ ստիպում է բացառաբար իրենց վճռական ձայն տալ, այլ առաջարկում է նրանց երկուսին միատեղ տալ միմիայն մի խորհրդակցական ձայն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց սեռի առանձնահատուկ կարիքները, պահանջները համագումարին տեղեկացնելու: ժողովը մեծամասնությամբ ընդունեց և քվեարկեց հանձնաժողովի առաջարկը:

4. Բիթլիսցիները համախոսականով առաջարկում էին, որ իրենց երկրորդ պատգամավորի էլ իրավունք տրվի: Ի նկատի ունենալով, որ կազմակերպիչ կոմիտեն զանազան գավառներին մեկ մեկ ձայն տված է, անկախ նրանց հայրենակցական Միություններու ձայնեն հանձնաժողով!! առաջարկում է բիթլիսցիներին տալ երկրորդ պատգամավորի իրավունք և հետևաբար ընդունել համախոսականով ներկայացված Տիգրան Հազոյանին որպես պատգամավոր: ժողովը մեծամասնությամբ ընդունեց հանձնաժողովի առաջարկը և հետևաբար Տիգրան Հազրոյանը ընդունվեց պատգամավոր:

5. Յանձնաժողովը առաջարկում է նաև Կարսից ընտրված երկրորդ պատգամավոր Կնյազ Մկրտչյանին ընդունել և տալ ձայնի իրավունք, ժողովը համաձայն հանձախմբի առաջարկին մեծամասնությամբ ընդունվեց Կնյազ Մկրտչյանին պատգամավոր:

6. Ի նկատի ունենալով, որ Ղուրդուղուլու շրջանը 5000-ից ավելի փախստականություն է պարունակում հանձնախումբը առաջարկում էր նույն տեղից ընտրված Հովսեփ Թերլոյանին տալ վճռական ձայնի իրավունք, սույն առաջարկն էլ ընդունվեց և հետևաբար Հ. Թերլոյանի պատգամավորությունը քվեարկվեց:

7. Ապա ի նկատի ունենալով, որ կազմակերպիչ կոմիտեն որպես անհատ անծնավորություններ իր հրավիրածներին միմիայն խորհրդակցական ձայնի իրավունք ուներ տալու, հանձնաժողովը առաջարկում էր, որ ժողովը այդ հանգամանքով հրավիրված և ձայնի իրավունք ունեցող պատգամավորների ձայնի իրավունքը ժողովի կողմից օրինականացվի:

Այս վերջին հարցի և ընդհանրապես Կազմակերպիչ Կոմիտեի բաշխված վճռական և խորհրդակցական ձայներ քննության ժամանակ վիճաբանության առարկա եղավ այն խնդիրը, թե Կազմակերպիչ Կոմիտեն կուսակցություններին, օրգաններին և անհատներին ձայն տալու մեջ ին՞չ հիմունքներով է առաջնորդվում: Կազմակերպիչ Կոմիտեի կողմից Մրամ Մանուկյանը խնդրի լուսաբանության համար բացատրեց, որ քաղաքական հոսանքներով ձայն տրված է այն պատճառով, որ նրանց համերաշխ նախաձեռնությամբ միայն հնարավոր եղավ ներկա համագումարի գումարումը, ձայն տրված է Կովկասահայ փախստանական կազմակերպություններին, քանի որ փախստանական գործերի ապագա հաջողության համար նրանց գործակցության անհրաժեշտ պետք ունենք, ձայն տրված է թերթերին, որովհետև նրանք պիտի լինեն մեր համերաշխության գաղափարի ղեկավարողները և արտահայտիչները, ձայն տրված է նաև մի քանի անհատների, որպես մտավորականների և մասնավորապես որպես հասարակական գործիչների, նրանց փորձառությունից օգտվել կարենալու համար:

Թեր ու դեմ վիճաբանություններից հետո երևան եկան հետևյալ բանաձևերը.

1. Հակոբ Տեր-Զաքարյանի բանաձևը, որի բովանդակությունն է.