Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Նկատելով, որ համագումարը հրավիրուած է զբաղելու տաճկահայերու անմիջական և ապագայ կարիքներով, նկատելով, որ այդ անմիջական կարիքները սերտ կերպով կապուած են Կովկասի Ազգային հաստաւոութեանց հետ և յետևաբար ասկէ յիտոյ ալ կապակցութիւն պիտի ունենան, հետևաբար այդ կազմակերպութեանց ներկայացուցիչները կրնան վճռական ձայնով մասնակցիլ համագումարին, պայմանավ, որ պաճկահայերու ներքին և կազմակերպչական խնդիրներու և ընտրութիւններու ժամանակ ձեռնպահ մնան»:

2. Հմայակ Մանուկյանի բանաձևն էր, «որ կառաջարկէ ընդունել կազմակերպիչ կոմիտէի մինչև այսօր ըրած բոլոր կագադրութիւնները և անցնել միւս օրակարգերուն»:

Քվեների մեծամասնությամբ անցավ վերջինը:

ժողովի նախագահը առաջարկեց վավերացնել նախապես Կազմակերպիչ կոմիտեի կողմից հայտարարած օրակարգը, ժողովը քվեարկությամբ վավերացրեց համագումարի օրակարգը, որ հետևյալն է.

1. Զեկուցումներ

Ա. Համագումարին մասնակցող միությունների և մարմիններ գործունէության մասին:

Բ. Ընդհանուր փախստակաների օգնության գործի մասին:

Գ. Օտար, արտասահմանյան հայ և հայանպաստ մարմինների հետ հարաբերելու մասին:

2. Ներգաղթի և նրա հետ կապված խնդիրներ:

3. Երկրի մեջ տեղական Ազգային վարչությունների կազմակերպում և իրավաբանական օգնություն:

4. Չգրավված վայրերի հայ գերիների ազատության և օգնության գործը:

5. Երկրի հայ ազգաբնակության ապահովության հարցը.

6. Թուրքահայ փախստականների տնտեսության վերականգնումը:

Ա. Վարուցանքս /պետական և ազգային միջոցներով/:

Բ. Արհեստանոցների փոխադարձ օգնության և կոպերատիվների կազմություն:

Գ. Փոխատվության խնդիր:

Դ. Թուքահայ վերաշինության ֆոնդի խնդիրը:

7. Նպաստի և պարենավորման գործը:

8. Փախստականնիրի մասնակցությունը Կովկասի Հայոց Գյուղատնտեսական աշխատանքներին:

9. Թուրքահայ գերիներ Ռուսաստանի մեջ:

10. Փախստականների առողջապահության գործը /հիվանդանոցներ, բժշկական օգնություն և այլն/:

11. Որբանոցներ, որբեր և նրանց կրթությունը:

12. Դպրոցներ և նրանց կազմակերպումը:

13. Աշխատանքի և Տեղեկատու Բյուրոներ և փախստականների վիճակագրություն:

14. Նոր առաջարկներ ապագա գործունեության համար:

15. Թուրքահայ փախստականների ներքին կազմակերպություն և կանոնագրության հաստատումը:

16. Թուրքահայ Կենտրոնական Վարչության ընտրությունը: Նիստը փակվեց ժամը 11-ին: