Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ. Կրթական - կուլտուրական հանձնաժողովի անդամներ.
1. Գուրգեն Հայկունի
2. Գրիգոր Հովսեփյան
3. Վանփուշ
4. Կարապետ Կարախանյան
5. Միրզախան Միրզախանյան
6. Բարունակ Տ. Հարությունյան
7. Ղուկաս Դերենիկյան
8. Վրթանես Փափազյան
9. Արսեն Հացագործյան

Գ. Բժշկաառոդջապահական հանձնաժողովի անդամները յոթ հոգի.
1. բժ. Արտաշես Բաբալյան
2. .. Աշոտ Տ. Պողոսյան
3. .. Խաչիկ Պարթև
4. .. Հայկազուն Նալբանդյան
5. բժշկուհի Ե. Ջալյան
6. բժիշկ Մինապան
7... Խոսրով Սանֆանի

Դ. Վերաշինության հանձնաժողովի 11 անդամները.
1. Ներսես Սրբազան
2. Մր. էրնեսթ Եարո
3. Փանոս Թերլեմեգյան
4. Հրանա Գալիկյան
5. Արամ Մանուկյան
6. Ձավեն Կորկուոյան
7. Մուրադ
8. Շարաֆյան
9. Կարո Սասունի
10. Հակոբ Տեր-Զաքարյան
11. Մկրտիչ Աբգարյան


Ընդունեց, որ Վեհափառ Կաթողիկոսի ներկայացուցիչ Գևորգ Սրբազանը իրավունք ունենա բոլոր հանձնաժողովների նիստերին ներկա լինել:

Ապա ժոդովը անցնելով իր երկրորդ օրակարգին, այսինքն պատգամավորների ամփոփված զեկուցումների ընթերցմանը հետևյալ կերպով:

ՀԱԱ, ֆ. պ. 57, ց. 5, գ. 169, թթ. 23-28: Բնագիր: Ձեռագիր:

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

11 մայիսի 1917թ.
էջմիածին

Ձերդ ս. Օծութեան հրամանի համաձայն /Հայրապետական դիվանի տարվոյս Մայիսի 1 թուակիր, թ.749 գրութիւն/ ներկայ եղայ որպէս Հայրապետական ներկայացուցիչ, Երևանում մայիսի 2-ին բացուած տաճկահայ գաղթականական Ա համագումարին և կարդալով Հայրապետական ս.կոնդակը ողջույնի խոսք ասացի:

Համագումարը տևեց տասն օր և ունեցավ... նիստ, ուր լսուեցան քննադատական զեկուցագրեր բոլոր գոյութիւն ունեցող գաղթականական մարմինների գործունէութեան մասին և կազմուեցան ոչ նպաստաւոր բանաձևեր: Լսուեցան նաև կրթական.որբանոցային, վարչական-քադաքացիական և բժշկա-սանի-