Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարական սեկցիաների մշակած ծրագրերը ապագայ նոր կագմուելիք մարմինների գործունեութեան ուղին գծող և համապատասխան բանաձևեր կազմուեցան:

Վեջապէս ծրագրուեցան ունենալ երեսուն հոգուց բաղկացած մի խորհուրդ, որից 15 հոգին պիտի ընտրի տաճկահայերի համագումարը և 15-ը ռուսահայերինը, և կամ ներկայումս գործող գաղթանականական կազմակերպութիւնները: Իսկ այդ խորհուրդը պիտի կազմէ մի կենտրոնական մարմին իւր անդամներից կամ հրավիրեալներից, որոնց թիւը ու վարձատրութեան չափը ինքը խորհուրդը պիտի որոշէ:

Ամսիս 11-ից երեկոյեան նիստում շատ դժուարութիւններից յետոյ վերջապէս յաջողուեցավ ընտրել խորհուրդի 25 անդամներ տասն և հինգը իսկական և միւսը անձնափոխանորդներ, և փակել համագումարը: Փակման խոսքը ինձ վերապահուցավ, որպէս Հայրապետի ներկայացուցչի:

Ուրախ եմ յայտնելու, որ համագումարի որոշմամբ նախագահութիւնը պատիւ կունենայ ամսիս 12-ին լինել ս.էջմիածնում և ներկայանալ Ձերդ Վերափառութեան յայտնելու իր որդհական ակնածութիւնը հանդէպ Ձերդ Վեհափառութեան դէպի գադթականութիւնը ցոյց տուած գորովի և հայրական խնամքի ու հոգատարութեան:

Ընդ սմին պատիվ ունիմ մատուցանելու նաև ժողովի բոլոր արձանագրութիւնների և համագումարի բացման և փակման առթիւ իմ արտասանաց խոսքերի պատճեները:

Խորին ակնածութեամբ
Վեհափառութեանդ
խոնարհ որդի Գէորգ եպիտկոպոս

ՀԱԱ, ֆ.պ. 57, ց. 8, գ. 169, թթ. 37- 38:Բնագիր: Ձեռագիր:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

N 1

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

ԿՈՄԻՏԵԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ ԿԱԹՈԴԻԿՈՍԻՆ

11 հունվարի 1919թ.
Երևան

Վեհափառ տեր!

Արևմտահայ երկրորդ համագումարի Կազմակերպիչ կոմիտեն իր սեպուհ պարտականութունն է համարում իր գործն սկսել հայցելով նորին Ս. Օձության օրհնութունն իր աշխատանքների համար, և խոնարհաբար խնդրելով, որ նորին Ս. Օծութիւնը բարեհաճի իր ներկայացուցիչն ուղարկել համագումարին:

Կազմկոմիտեն հույս ունի, որ նորին Ս. Օծութիւնը իր բարձր ուշադրության արժանի կդարձնի Կոմիտեի հրատարակած «Կոչն» ու «Շրջաբերական-հրահանգը», որոնք համագումարի նպատակների և մանրամասնութունների մասին տեղեկութուններ կարող են տալ իր բարձրապատիվ ներկայացուցչին:

խոնարհ ողջույնով՝ դիվան կազմ. կոմիտեի

Նախագահ՝ Գր. Բուլկարացի
Ատենապետ՝ Վ. Տերոյան
Քարտուղար՝ Արսեն Կիտուր

ՀԱԱ, ֆ.պ. 57, ց. 5, գ. 169, թ. 40, ձեռ.բն.