Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 2

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

ԿՈՄԻՏԵԻ ԿՈՉԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ

1 հունվարի 1919թ.
Երևան

Համաշխարհային պատերազմը վեջացավ, մեր դաշնակիցները հաղթեցին, մենք հաղթեցինք: Սակայն Արևմտյան Հայաստանի տարագիր հայութունը դեռ չի կարողանում իր նպատակների և իդեալների ամփոփված ձևակերպությունը հրապարակել և ինքն էլ մասնակից լինել նրանց իրականացմանը: Այժմ մեր անունից խոսում են ոչ միայն մեր բարեկամները, այլ, գուցե մեր թշնամիները, այժմ պարտվողները նույնիսկ խոսելու իրավունք և պատեհություն ունեն:

Ինչքան էլ որ իրավունք ունենան մեր եղբայրները, հեռավոր բարեկամներն ու ներկայացուցիչները մեր անունից խոսելու, այնուամենայնիվ, մոտավորապես չորս տարի մեր մեծ դաշնակիցճերի հայտարարած սկզբունքների և արդարության համար պայքարող և տանջվող հայությունը ամենից ավելի և ամենից առաջ պարտավոր է իր նպատակները, իր ցանկությունները և իր կամքը կազմակերպված ձևով հրապարակ բերել և պաշտպանել նույն արիությամբ և անձնազոհությամբ, որով այն պատերազմի թատերաբեմը իջավ վճռականորեն, սկզբից ևեթ, առանց Երկդիմության, տատանումների և վհատության:

Շատերը մեր անունից խոսելու իրավունք ունեն, բայց, եթե որևէ ձայն պետք է լսվի մեր արդար դատի և իրավունքների պաշտպանության ի խնդիր, այդ էլ մեր ձայնը պետք է լինի: Սա հրամայական պարտականութուն է, որ իր բովանդակ մեծությամբ կծանրանա ներկա սերունդի վրա: Մենք կարելինը պիտի անենք անթերի և կատարյալ կերպով տանելու մեր այդ պարտականությունը և վերջին ճիգը գործ դնելու համար ապագայի և պատմության ահեղ դատաստանից և պատասխանատվությունից ազատվելու և իրականացնելու այն սկզբունքները, որոնց համար մենք դարերով տանջվել ենք և ահա չորս տարի է, որ արյունաքամ կլինենք ու կմեռնենք:

Մեր քաղաքական իդեալների ձևակերպումն ու ներկայացչությունը մեր առջև կդրվի ճիշտ այս օրերին, ճիշտ այս րոպեին: Չկա մարդ, որ չզգա մեր դատապարտելի լռությունը և խոսելու անհրաժեշտությունը:

Մեր հերթական բոլոր խնդիրները մնացին ապառիկ և այժմ ժամանակ է, որ մենք մոռանանք այդ բոլորը, որպեսզի կարողանանք տեսնել պատմության մեծ խնդիրը, որ մեր առջևն է դրված և մեզ համար պետք է լուծվի: Ամենայն հավանականության դեր կարող է խաղալ այդ լուծման մեջ փախստական հայությունը,այն չպիտի' կամենար իր մասնակցությունն էլ դարձնել այդ դեր խաղացող փոքրիկ հավանականություններից մեկը: Իր ժամանակի և վայրկյանի ոգին ըմբռնողների համար պետք է կամքի և մտածողության կազմակերպությունն ստեղծել փախստական հայության բոլոր ծալքերի մէջ:

Որովհետև, այդ խնդիրներից բացի, շուտով մեր առջև պիտի դրվի նաև Արևմտյան Հայաստանի համարյա թէ անմարդաբնակ մեր հայրենիքը բազմամարդելու և վերաշինելու, մեկ խոսքով Ներգաղթի խնդիրը: Չորս տարիների փախստականական բոլոր տանջալից վարժությունները մեզ համար բավարար, շատ բավարար դասեր եղան, որպեսզի մենք չուզենանք օգտվել ՜դրանցից և մեր ներգաղթը մի նոր գաղթ դարձնել, ավելի ահավոր, ավելի անկազմակերպ, ավելի արյունոտ:

Անպտուղ անցան մեր բոլոր ճիգերը կուռ և ամուր կազմակերպություն ստեղծելու համար փախստական հայության մեջ, և այսօր, երբ անոր հովիվները չկան, անգլուխ է մնացել բազմադարյան կուլտուրայի ավանդապահ ժողովուրդը, անլեզու և