Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տվել, և քանի որ նրա գործելակերպը այդ ուղղությամբ մենք գտնում ենք անհամապատասխան մեր ազգային իրավական կացության, - ուստի մեր պարտքն ենք համարում զեկուցանել այդ մասին Ձերղ Վեհափառության:

Արդ, անշուշտ, Ձեր Սրբությանն է մնում որոշել Բյուրոյի գործունեության շրջանակը, ցույց տալով նրան իր սահմանները:

Մեր այս ամենախոնարհ հայտարարությունը, Վեհափառ Տեր, արձագանք է տրտունջների և դժգոհությունների, որոնք հասնում են մեզ զանազան հայաբնակ վայրերից:

Հայտնելով այս ամենը Ձերդ Վեհափառության, վստահ ենք, որ Ձերղ Սրբությունը իր իշխանությամբ վերջ կտա այս բոլոր տարաձայնություներին:

Ի դիմաց տարբեր հասարակական խավերի և հոսանքների ընտրյալ ներկայացուցիչներ հանձնելու Ձերդ Վեհափառության այս հայտարարությունը:

                    Հ.Առաքելյան
                    Հ.Համբարձումյան
                    Տ.Նազարյան
Բժշկապետ Բ .Նավասարդյան
                    Ս.Չերքեզյան
                    Հ.Ակունյան

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.78, թ.1 և հակ.: Բնագիր: Ձեռագիր:

N27

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՑ «ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԲՅՈՒՐՈՅԻ

ՆԱՄԱԿԸ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

11 դեկտեմբերի 1914թ.
Շուշի

Ղարաբաղի Հայոց «Եղբայրական օգնության» Բյուրոն սկսելով յուր գործունեությունը սույն թվականի հոկտեմբեր ամսի վերջին օրերից յուր բոլոր ջանքը գործադրել է հայ կամավորների օգնության և գաղթականներին խնամելու համար միջոցներ հայթհայթել: Շուշի քաղաքի հայ ազգաբնակչությունը, չնայելով նյութական սուղ դրության, այնուամենայնիվ, ամսական կամավոր վճարներով շարունակում է օգնել մեր ձեռնարկած անհրաժեշտ գործին: Տաճկահայ գաղթականների անմխիթար դրությունն արձագանք գտավ նաև մեր շրջանում, ուստի Ղարաբադի Հայոց ազգային բյուրոն անհրաժեշտ համարեց իր ժողոված գումարից իսկույն ևեթ 500ո. փոխադրել Թիֆլիսի Հայոց ազգային բյուրոյին տաճկահայ գաղթականներին խնամելու համար: Տեղվույս Բյուրոն մոտ օրերս կուղարկի նաև տաք հագնելիք ու այլ մթերքներ հայ կամավորների և գաղթականների համար դարձյալ Թիֆլիսի ազգային բյուրոյի միջոցով:

Բայց Ղարաբաղի Հայոց ազգային բյուրոն գտնում է, որ ներկա պատմական օրերին, երբ պետք է ամեն միջոցով օգնության գալ տարագիր տաճկահայ ժողովրդի դատի պաշտպանության, Ղարաբաղի հայ ազգաբնակությունը կարող է և պետք է ավելին անե, եթե ոչ դրամով, գոնե օգնական ուժերով: Քանի որ Ղարաբաղի հայ Մեկ ստորագրություն անընթեռնելի: