Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համագումարի բացումը նշանակված էր 1919 թվի հունվարի 25-ին, սակայն շրջաններից ստացված դիմումների համաձայն կազմակերպիչ կոմիտեն բացումը հետածգեց տաս օրով:

Փետրվարի 4-ին արդեն Երևան էին հասել պատգամավորների մեծ մասը, այնպես որ նույն օրը երեկոյան նշանակվեց աոաջին նախապատրաստական նիստը: Թե այս աոաջին և թե հաջորդ օրը կայացած երկրորդ նախապատրաստական նիստի մեջ պատգամավորները ծանոթացան կազմակերպիչ կոմիտեի աշխատանքներին և կատարեցին մի շարք նախնական աշխատանքներ: Երկրորդ նախապատրաստական նիստի մեջ որոշվեցին, որ համագումարաը պետք է ունենա երեք նախագահներ և գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին պ. պ. Գրիգոր Բուլղարացին, Վարազդատ Տերոյանը և Վահագն Քրմոյանը: Նույն ժողովում ընտրվեցին նաև երկու քարտուղարներ Ա-Կիտուր և Հ.Վարդապետյանը, երեք հոգուց կազմված մանդատային հանձնաժողովը, ինչպես նաև համագումարի կանոնադրության համաձայն հանձնաժողովների չորս նախագահները.

1. Շրջաններից եկած զեկուցումների հանձնաժողով
2. Քաղաքական հանձնաժողով
3. Ներգաղթի հանձնաժողով
4. Հաշվեհարդարի և կազմակերպչական հանձնաժողով

Այդ ժողովի մեջ որոշվեց նաև հրավիրել խորհրդակցական ձայնով իննը հոգի, որոնք պետք է նպաստեին համագումարի աշխատանքներին:

Համագումարի բացման նիստը տեղի ունեցավ փետրվարի 6-ին, ժամը 12-ին: Համագումարի նախագահներից պ. Գր. Բուլղարացու բացման խոսքից հետո գերապատիվ Տ. Գևորգ Եպիսկոպոս Չորեքչյանը կարդաց Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսի օրհնության կոնդակը, որի պատճենը կներկայացնենք այստեղ:

Ամենայն Հայոց Վեհ. Կաթողիկոսի

Օրհնութեյան Կոնդակ

Գեվորգ ծառայ Յիսուսի Քրիստոսի և Անհասանելի կամօքն Աստծոյ եպիսկոպոսապետ և կաթողիկոս Ամենայն Հայոց Ծայրագոյն Պատրիարք Համազգական Նախամեծար Աթոռոյ Արարատեան Առաքելական Մայր Եկեղեցվոյ Սրբոյ Կաթողիկե էջմիածնի Մեծարոյ անդամոց Բ.Համագումարի կազմակերպութեանց Հայոց Տաճկական Հայաստանի, սիրեցեալ որդվոց Մերոց Հոգեվորաց, հարազատից մօրս մերոց լոաոյ Ս. էջմիածնի, ողջոյն և օրհնություն Հայրապետական աոատացեալ ծավալեսցի ընդ Ձեզ ընդ ամենեսեանդս:

Խնդամիտ սրտիվ հասու եղաք ի ձեռն Ատենապետի Կազմակերպիչ Յանձնախմբի Համագումարիդ, յառանձինն ունկնդրութեան, եթե ի մօտոյ, ունի գումարել Բ. Համագումար գաղթականական ներկայացուցչաց Տաճկական Հայաստանի Երևան, առ ի խորհել զպիտոյից և զկարեաց հայորերաց, որք ասա առ մեղական պատսպարեալ յամաց հետէ և որ ըստ ներման հանգամանաց ունին կրկին դարձ առ հայրենին իրեանց առնել յարկս և ի շեկս յավանս և ի քաղաքս:

Սիրտ Հայրապետիս Հայոց առլցեալ է յայդ խորհուրդ բանավոր ուրախութեամբ և յսկզբանն իսկ գումարել խորհրդակցութեանց զզմերս առաքեմք Հայրական ջերմագինն խնդակցություն, ընդ օրհնութեանցս ի ձեռն առանձինն ներկայացուցչի մերոյ Գերապատիվ Տ. Գեվորգ եպիսկոպոսի, մաղթանոք սրտի ցանկանալով տեսանել ի գումարմանդ հիմն և խարիսխ բարօրութեան ապագայի մօտավորի, յոր ամենեքեանս կամք յուսացեալ և ակնկալու:

Ուրախ եմք յայս ձեռնարկություն կարևոր, նա զի յուսալ յոաամք եթե խոհական և շրջահայեացն խորհրդակցություններկայացուցչաց որդվոց Մերոց, սիրելեաց անշուշտ ունի գտանիլ ելս հնարից, արդիս մշակել մօտավորն