Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովուրդն ևս իրապես զգում է, որ ներկայումս Տաճկահայաստանում հայ ինքնուրույն գոյության խնդիրն է ասպարեզի վրա դրած և այդ հարցի հաջող լուծման պետք է նպաստենք բոլոր հայերս, նա չի կարող անտարբեր մնալ հայի այս ճակատագրական րոպեին և նա պատրաստ է ամեն զոհողություն հանձն առնել և յուր մասնակցությունը ցույց տալ մեր հայրենիքի սրբազան գործին:

Պատմական նշանավոր րոպեներին Ղարաբաղի հայ Ժողովուրդը հանդես է բերել յուր կարող ուժերը հայրենիքի բարօրությանը ծառայելու: Տաճկահայ դատի պաշտպանության համւսր նա տվել է մի շարք ականավոր հերոսներ: Ներկայումս, երբ ամբողջ հայությունն յուր բարոյական և նյութական ուժերն ւ ասպարեզ հանել ազգային գործին զոհաբերելու համար, Ղարաբաղի հայերն ևս պատրաստ են կամավորների գնդով օգնության գնալ Տաճկահայաստանում գործող մեր եղբայրներին:

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայ կամավորների նոր խմբերի կարիք, անշուշտ, պիտի զգացվի մոտիկ ապագայում Ղարաբաղի Հայոց «Եղբայրական օգնության» բյուրոն որոշել է օգուտ քաղել տեղվույս հայ ազգաբնակության այդ տրամադրությունից և ընտիր ու պատրաստված փորձառու ուժերից կազմել ձիավոր ու հատուկ կամավորների մի խումբ: Բյուրոն հույս է տածում, որ իր ձեռքով կազմած ղարպբաղցի կամավորների այդ գունդը թե բարոյապես և թե գործնական մասնակցությամբ մեծ նեցուկ կարող է լինել ներկայումս գործող հայ կամավորներին:

Ղարաբաղի Հայոց «Եղբայրական օգնության» բյուրոն հայտնելով Ձեզ այդ մասին կարևոր է համարում յուր ձեռնարկելիք սույն անհրաժեշտ գործի նկատմամբ իմանալ Ձեր կարծիքն րւ ըստ այնմ գործի անցնել:

Նախագահ բյուրոյի ստորագրություն Անդամ քարտուղար ստորագրություն[1]

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.4, թ.2 և հակ.: Բնագիր: Ձեռագիր:

N28

ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ.ՎԱՐՂԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԻ

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԱԾ ԻՐԵՐԻ ՈՒ ՂՐԱՆՑ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

12 դեկտեմբերի 1914թ.
Մարիուպոլ

Ներկայիս ներփակյալ ուղարկում եմ Ձեզ տեղիս հայ գաղութի կողմից պատրաստված մեկ սնդուկ տաք հագուստեղենի և ուրիշ իրերի քվիտանցիան, որը խնդրում եմ ըստ Ձեր հայեցողության բաժանեցեք հայ կամավորներին և Տաճկաստանից փախստական կարոտյալներին:

Իրերի ցուցակը հետևյալ է. 59 տաք շապիկներ, 3 բրդից կոր շարֆ, 8000 պապիրոս և 20 ֆունտ ծխախոտ:

  1. Ստորագրություններն անընթեռնելի: