Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարտին Եղա Բարում և տպավորությունս մխիթարական չէր, ունեցած ուժերով հնարավոր չպիտի լիներ պաշտպւսնել Բաթումը: Այժմ եղա հայկական կորպուսի ֆրոնտում, և տպավորությունս համեմատաբար մխիթարական է: Ալեքսանդրոպոլում ստացա այն տպավորությունը, որ նոր կազմակերպվող զինական ուժեր կան: Հենց այսօր գալիս եմ ֆրոնտից, ուր սկսել են կռիվները, և ուր մեր զորքերը կռվում են քաջաբար, ձախ թևում մենք մինչև իսկ ետ քշեցինք թշնւսմուն իր դիրքերից: Զորքի բարոյական մակարդակն ևս բարձր է, այս կռվին տվել է 80 ծանր և 200 թեթև վիրավորներ, որ ինքնին դարձյալ ապացույց է անձնվեր դիմադրության: Գալով այն հարցին, թե կարելի է արդյոք կռիվները շարունակել, թե ոչ, դա շատ դժվար խնդիր է: Այժմ ունենք մենք նոր թշնամիներ ևս - դա տեղական տաճիկներն են, որոնք ներկայումս դրության տերն են Ախալցխայի շրջանում: Բաթումի դրությունը անհուսալի է: Կարսը բավարար չափով պաշտպանված է և կարող է ցույց տալ դիմադրություն: Իսկ արդյոք կռիվը մենակ այս ճակատում շարունակել կարելի է թե ոչ - դժվար է պատասխանել: Իրեն տրված մի քանի հարցերին պատասխանելով գլխ. զորահրամանատարը ասաց, որ հարձակման դիմող թշնամու զորքերի թիվը 3-4 հազար է, չհաշված քրդերին: Հարձակում կարող է լինել և Արդահանի կողմից, համաձայն մեր ստացած տեղեկությունների մասամբ դեպի Ախալցխա, մասամբ էլ Կարս:

Գեն. Նազարբեկովը տալիս է մի քանի լրացուցիչ տեղեկություններ ֆրոնտի մասին: Այժմ ամբողջ ֆրոնտում ունենք 6 հազար զինվոր, որ մեծ թիվ չէ, իհարկե, քանի որ նախաձեռնությունը պատկանում է թշնամուն, մենք չունենք հետախուզություն: Կարսի պաշտպանության համար եղած ուժերը քիչ են, մեզ հարկավոր Են նոր ուժեր, եղածները քիչ են: Զորքը չունի բավարար հագուստ, սնունդն էլ գոհացուցիչ չէ, հոգնած են զորամասերը, չեն թարմացվում նոր ուժերով: Մենք մենակ դիմադրել չենք կարող թշնամուն, տաճկահայերից էլ առանձին օգնություն չպետք է սպասենք:

Նախագահը շնորհակալություն է հայտնում հրամանատարներին արած զեկուցումների համար, որից հետո և նիստը փակվում է:

Նախագահ Ա. Ահարոնյան
Քարտուղար Ա. Աբեղյան

Երկրորդ նիստ

7/20 ապրիլի 1918

Առավոտյան ժամը 10 ½-ին Ա. Ահարոնյանը բաց է անում նիստը: Երևանի դրության մասին զեկուցում է Ս.Թորոսյանը.- Հին Նախիջևանը և [Դարալագյագը] կտրված է մեզնից, տեղեկություններ չունենք, Երևանում է գտնվում 6-րդ գունդը: Նահանգի մյուս մասերը արձագանք են տվել զորակոչին: Այժմ կազմվում է Սևանի գումարտակը Նոր Բայազետում: Հայ-թրք[ական] հարաբերությանը] գալով մինչև փետր[վարի] 17-ը հայերը եղել են զուսպ և կոռեկտ, այնուհետև երկաթուղու և այլ ճանապարհներ թուրքերի կողմից կտրելու, զորքի տեղափոխխւմը] խանգարելու, ինչպես նաև հայերի սպան[ություններ]ի հետևանքով հայերը ցույց են տվել ակտիվ դիմադրություն, շատ անգամ վնասելով մինչև իսկ թուրքերին: Սուրմալուն այժմ համարյա] թուրքերից դատարկվել է, քրդերը իրենց տեղերում են: Էջմիածնի գավառում թուրքերը լինելով փոքրամ[ասնութիւն] ագրեսիվ չեն եղել: Մարտի 20-ից սկսած, թրքահայ գաղթականության գալով քշում են թուրքերին իրենց գյուղերից (Սարդարապխյտ] և Վաղարշխյպատ]) և նստում նրանց տեղը առանց կոտորած սարքելու: Վերջերս նաև Երևանի գավառում (Ղըրխ-Բուլախ) նույնն է սկսվել: Նոր- Բայազետի շ[րջան]ում Հաջի Մուխանանի մոտ թուրք[երը] հարձակվում Են մեր