Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տրանսպորտի վրա, կողոպտում, շատ զինվորների (46հոգու) մորթել Են: Բասար- գեչարում վերջերս 4 գյուղ են ավիրել թուրքերը: Այժմ թուրքերը մեծ մասով զսպված են, ճնշված: Զորքը մասնակցխւթյուն] չունի դրանում, այլ գլ[խապես] ժողով[ուրդը] և մասնավորապես] թրքահայ գաղթականությունը: Պարզվել է, որ կազմակերպված ուժ կա, որ խանգարում է հայ զորամասերի տեղափոխությանը]: Քաղաքում հարաբ[երությունները] լավ են, թուրքերը իրենց զսպված են զգում, հայերը ամեն կերպ աշխատում են որևէ ընդհարխան] աոաջն առնել, լիահույս ենք, որ քաղաքում որևէ ընդհարում լինել չի կարող:

Այնուհետև ժողովին նոր եկած անդամների համար նախագահը պարզում է ժողովի նպատակը:

Զեկուցման համար խոսք է տրվում պատուիր[ակության] անդամ Ա. Խատիսյանին:

Սեյմի պատ[վիրակութեան] կազմը. - 11 հոգի, բոլշ[ևիկներից] և էսէռներից չեն եղել, պաճառները: Карл նավի վճարը 50 հազար պահանջեցին, 10 հազար տվինք. 40 հազարի թուղթ որ թարմ ստանան: Սպասում են 4 օր, ապա գալիս են տաճիկները, ընդունել[ութլուն]: Նախագահ[ության] խնդիրը - որի հողի վրա լինում է ժողով: Մեր պատուիր[ակության] ներքին կազմը չեղած բնավ, մեր թուրք պատվիր[ակությունը], բացառությամբ Հումմեթի (Շեյխ-ուլ Իսլամով) ավելի մոտ էին պարզորեն տաճիկներին, ավելի պաշտպ[անում] էին տաճ[իկների] տեսակետները, քան մեր, ինչ և խոսում էինք մեր մեջ - թշնամխն] գիտեր վաղօրոք և ..մեր թուրքերից,,: Սրանք ժամերով լինում էին տաճիկ[ների] մոտ, մեր հեռագ[րերի] և թղթերի բովանդակությունը հայտնում նրանց: Ֆրոնտից եկած ամեն մի վատ լուր ուժ էր տալիս թշնամուն: Դեպքերը - էրզրումի անկումը, Սարիղամիշի անկումը, որ անմիջ[ապէս] իմացանք Վեհիբ փաշայից, այն ինչ նույնը միայն 3 օր հետո տեղեկացվեց մեզ Թիֆլիսից. Արևմ[տեան] ֆրոնտի վրա հարձակումները, Նովովելիմ, Արդահան, Բաթումի անկումը. - մթնոլորտը վերին աստիճան աննպաստ էր մեզ համար: Տաճխկները գիտեին, որ հայկխյկան] ֆրոնտում ավելի դիմադրխւթյուն] կգտնեին, քան վրացական: Լրտեսութիւնը լավ կազմակխրպված] է նրանց [համար]: Տաճիկները զգում էին իրենց իբրև իրենց տանը, դրության տերեր: Ունեցել ենք 6 նիստ, ատենագրած կա, մեր պատվիր[ակութլունը] ունեցել է 38 օրվա ընթացքում 46 նիստ: Բացի ընդհանուր նիստերից, ունեցել ենք մասնխյւոր] խորհրդակ[ցություն]ներ տաճ[իկների] հետ և’ ընդհանուր և՛ մասնավոր, խոսում էինք ժամերով: Պաշտոն[ական] թարգմանիչներ Ռասուլ զադե և Պեպինով: Ունենք հաշտության պատուիրակության պաշտոնական զեկուցումն, որ պիտի Սեյմում կարդացվի: Խատիսյան կարդում է էուխյունը]. 1. Անդրկխվկասի] անկախությունը, 2. Տերիտորիալ զիջումների և 3. Հայկխյկան] հարցի խնդիրները: Պաշտոնխյկան] նիստերում, իսկ մասնխյվոր] խորհրդակցություններում - այս կերպ:

1. Անկախխւթյան] խնդիր - ասում են դուք Ռ[ուսաստան]ի մի մասն եք մինչև օրս էլ միջազգային տեսակետից, մի քանի փաստեր-ճառեր, ռուս գեներալներ Են, ուրեմն Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը պետք է ընդունեք, ետ տանեք զորքերը, տերիտորիայի վերաբերյալ պրիտենզիա չունենաք, հայտարարեք անկախությունը, մենք էլ ձեզ կճանաչենք սուվերեն պետություն: Մենք մեծ ուրախությամբ կաջակցենք ձեզ սեփական պետություն կազմելու, որ մեր շահն է ընդդեմ Ռուսաստանի: Դրա փոխարեն մենք ձեզ կօգնենք ինչպես կամենաք - օր[ինակ] զորքեր կուղարկենք ձեզ համար ընդդեմ բոլշևիկների: Դա պետք է նաև հայկխյկան] հարցի համար - կօգնենք հայկական տերիտորիայի կազմումիս Կովկասի սահմանում: Վերաբերմունքը անկախության համար - սոցիալ-դեմոկրատներները դեմ էին անկախության անմիջական հայտարարելուն, վրացի նացիոնալ-դեմոկրատները և ֆեդերալիստները, ինչպես նաև բոլոր թուրքերն անխտիր կողմնակից էին անկախության հայտարարության, դաշնակցականները - ինչպես սոցիալ-դեմոկրատները: