Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Տերիտորիալ խնդիր- Առաջին քայլերից երևաց, որ վրացիները ամեն գնով ուզում էին Բաթումը պահել, զիջելով Կարս, Արդահան, անգամ Ախալցխան: Ուլիտիմաստւմը 48 ժամ իբրև պատասխան տերիխտրեալ] զիջման: Պատասխանեց Չխենկելին, որ ունի արտակարգ լիազորություն] և կհեռագրի Թիֆլիս, առանց մեզ ասելու բովանդակությունը հեռագրի: Թիֆլիսից պատասխանը ստանալուց հետո միայն իմացանք այդ հեռագրի բովանդակությունը: (Մաքսիմում զիջում Կարսը իր շրջանում, բացի այլ հայկ[ական] մասից, Արդահանի և Բաթումի թուրքական մասերը:) Պատասխան 26-ին եղավ Սեյմի ֆրակցիաների] և կառավխյրության] ժողովը - բոլոր ֆրակցիաները ընդհանուր կողմնակից են մաքսիմալ զիջումներին, իսկ դաշնակցականները անհրաժեշտ են համարում настаиват Կարսի և շրջանի վրա: Հ. Քաջազնունու և Խատիսյանի տեսակետն է եղել, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ավելի ձեռնտու է մեզ համար, քան այդ մաքսիմալ զիջումը: Պատվիրակությունը ստանում է հեռագիրը Գեգեչկորիից, Չխենկելին թուղթ է տալիս Ռուուֆ բեյին, որ հեռանում են ընդունելով Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը:

3. Հայկական հարց - Մենք ունեինք մանրամասն զեկուցում ինքնավարության պահանջ, համարիա թե անկախխւթյան] է մոտենում, միայն տուրք է տալիս Տաճկաստանին: Տերիտորիան մաքսիմալ 6 վիլայեթ, մինիմալ 4 սանջակ, սեփական միլիցիա, օրենսդրական հաստատություն: Մասնխյվոր] խոսակցություններում մեզ ասել են տաճ[իկ] պատվիրակները - Տաճկաստանը ներկայումս շատ է ուժեղ և պիտի խոսի կտրուկ լեզվով: Դարդանել չկարողացավ մտնել անգլիական, ֆրանսիական, իտալխյկան] նավատորմը, մենք մեր սեփական ուժերով պաշտպանեցինք նեղուցները և Կ. Պոլիսը առանց Գերմանիայի, մյուս կողմից 15 տարի առնվազն Ռ[ուսաստան]ը պիտի լինի թույլ, «Գարանտիա» բառը զզվելի է մեզ համար: Տաճկաստանը պատերազմի սկզբում է մասնակցել, հայերի դերը Տխյճկաստանում] և Կովկասում, ամբողջ հայ ազգը դավաճանում է Տխյճկաստանին], ամեն մի հայի մեջ նստած է եղել մի ռուս լրտես, հետևանքը կոտորվեց 600 հազար հայ, 300 հարյուր մահմեդական կոտորվեցին հայերի և ռուսների ձեռքով: Թողնել անցյալը, ներկան քննենք, մենք ուզում ենք, որ հայերը վերադառնան Տաճկաստան - ոչ նրանց իրենց համար ենք ասում, այլ մեր շահերի տեսակետից - լավ արհեստավոր են և լավ տուրք վճարողներ: Քրդերը էլ մեզ պետք չեն, հույների դեմ հակաթույն են հայերը Միջագետքում այժմ 30 հազար հայ կա, սկզբի տեղահանված 300 հազար: Պոլսում 80 հազար հայ կա, ամբողջ Տաճկաստանում մոտ 400 հազար հայ, եթե բոլոր հայերին (և գաղթականներին) հավաքենք ձեր Տաճկաստանի տերիտորիայում, կունենանք 700 հազար հայ, այդ թիվը մեզ համար վտանգավոր չէ: Մենք մեր պատմական կոչումը պիտի կատարենք: Եթե այժմ հայերը մեզ ստիպեն, որ Կովկասը կռվի մեզ դեմ, այն ժամանակ կլինենք անողոք, վրացիները և մահմեդականները վտանգավոր չեն մեզ համար: Մյուս կողմից Երևանի նահանգում քանդում եք թուրք գյուղերը: Եթե շարունխյկեք] կռվել - հետևանքների մասին պատասխանատու չենք: Հույս չդնեք Անգլիայի վրա, որ ջարդվում է Գերմանիայի կողմից: Բաղդատ էլ ուժեր ենք ուղարկում մենք, գերմանացիները և բոլգարները: Գերմանացիք էլ մեզ կարող են օգնել Նիկոլաևից: Միջազգային վերջին կոնֆերանսի վրա էլ հայերը հույս չպիտի դնեն - Սերբիայի], Չրնոգխրիայի], Ռումինիայի օրինակները: Վերջապես հայ [օբեկտ] կլինի՛ կոնֆիրանսի] համար: Այս բոլորը նկատի ունենալով ժամանակ ենք տալիս հայերին մտածելու այս բոլորի մասին: Գարանտիաներ որ Տաճկ(աստանը] չի գա Կովկաս. 1. այժմ մենք ուրիշ կողմ պիտի Երթանք, և ոչ Կովկաս, 2. [Մուսավաթը] չի ուզում այդ տնտեսական տեսակետից 3. [Դաղստանի] ներկայացուցիչները պաշտոնապես հաստատում են այդ, նույն և Ղրիմից: Տաճկխյստանի] երիտ, թուրքերի կուսակցությունը կողմնակից է Կովկասում 3 կանտոն կազմելու և ոչ միայն 2 (Վրաստան և Ադրբէջան): Եզրակացութիւն - թուրքերը մեզ պարզորեն աւելի էին