Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի դեմս Մարիուպոլի հայ գաղութի

Վ.Վարդանյան
դուբլիկատ N 12.000

ՀԱԱ, Ֆ.221, ց.1, Գ-2. թ.24: Բնագիր: Մեքենագիր:

N29

ԲԱՔՎԻ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԽՆԴՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲԱՔՎԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 դեկտեմբերի 1914թ.

Մեծապատիվ պարոն.

Թուրքահայ գործով զբաղվող Բաքուա հանձնաժողովը պատիվ ունի հայտնելու Ձեզ, որ համաձայն Ազգային բյորոյիդ առաջարկին, Բաքուա հանձնաժողովը դեկտեմբեր ամսի 6-ին կայացած նիստում ընտրել է պարոն Լևոն Ղալյանին ներկայացուցիչ Բաքուա կողմից Տւիխիսի ազգային բյուրոյում և աշխատակից Բյուրոյիդ գործադիր մարմնի մեջ:

Խորին հարգանքով
Նախագահ
Քարտուղար[1]

ՀԱԱ, Ֆ.221, ց.1, գ.2, թ.61: Բնագիր: Ձեռագիր:

N30

ՀԻՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԹԵՄԻ ՓՈԽԱՆՈՐՂԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀՕԳՈՒՏ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 դեկտեմբերի 1914թ.
Հին Նախիջևան

Ի կատարումն դիվանական պատվիրանադրության վեհափառությանդ 9 հոկտեմբերի տարույս թ. 1612 սրբությանդ պարբերաբար զեկուցանելու խնդրով վիճակիս ներկա հայրենական պատերազմի ագործին ամենայն ըստ ամենայն օժանդակություն հասցնելու խնդրո վերաբերյալ:

Արդ շնորհ ունիմ ամենախոնարհաբար զեկուցանելու, որ ի ցանկալին կատարումն բարձրագույն պաշտելի կամացդ կազմվեցավ փոխանորդական վիճակումս երկու գլխավոր բյուրո, մին Ջուլֆայում, մյուսն քաղաքումս, որոնք և ինքնահոժար սիրով ենթարկվեցին վեհ. սրբությանդ հովանին վայելող Տփխիսի կենտրոնական բյուրոյին, և արդեն իսկ վայելում են առնչական փոխադարձ հարաբերության շնորհը:

  1. Ստորագրություններն անընթեռնելի: