Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեշինսկին կառավարության հեռագրի մասին ասում է, որ նոր բան չի ավելացնում, դիմակը պատռվում է: Առանց վրացիների անհնար է կռվելը, գլխավորապես նրանցից է կախված:

Նազարբեկով - Անհրաժեշտ է մեծ թվով մարդիկ, ուրիշ կերպ չի կարելի, հասակավորներին թողնել ներքին ֆրոնտի համար, մյուսներին ղրկել ճակատ: 2-րդ գնդում կա 800 զինվոր, 1-ինում 600, 3-րդում 1900, 4- 1600, 7- 1600, էրզրումյան- պակաս, Երզնկայի-800, մոտ 15000, սա քիչ է, հարկավոր է մարդ, մարդ, մարդ:

Վեշինսկին նույնպես պնդում է մարդ ուղարկել: Թեև Կարսում շատ բան է արած, բայց մարդ է հարկավոր: Նույնպես Ալեքսանդրոպոլում: ժողովուրդը շատ զենք ունի, պետք է խլել, կարելի է 20000 հրացան խլել:

Նազարբեկով - Զինամթերքի պակասություն շատ կա, պետք է հոգալ այդ պակասի մասին:

Գ. Դազարյան-Մարդ ամենից շատ տվել է Դարսը, բայց դեռ Ալեքսանդրոպոլն ու Երևանը չեն տվել:

Առաջարկ է լինում վիճաբանությունները ընդհատել, որոշված ցանկը փակել, լրացնելով նոր ցանկացողներին:

Բժ[իշկ] Տերտերեան- առաջարկում է ցրվել գավառները և ընդհանուր զորահավաք անել:

Բժ. Զավրիև- Չնայած թուրքերի դիրքին և ստեղծված դրության, պետք է օբեկտիվ լինել: Ինչպե՞ս պատերազմել, մինչև ե՞րբ, միջոցներ ձեռք առնել ապահովելու մեզ շատ կողմերից: Վախը, որ մեզ կոտորելու են, հիմք ունի: Հավատ չկա, թե նրանց պայմաններն ընդունելիս մեզ չեն կոտորի: Օրինակ Մարաշում, երբ զենքը տվին, կոտորեցին: Նույնը այստեղ կարող է պատահել: Այստեղ ժողովուրդը ավելի լավ զինված է, դիմադրություն կլինի, թեկուզ պարտիզանական: Բայց այնուամենայնիվ պետք է փնտրել ճանապարհներ վերջ տալու այս պատերազմին: Կառավարությունը թող որոշի գերմանացիներից, թե բոլշևիկներից օգնություն ստանալ:

Ռազմավիրական ճանապարհով կստանանք զինամթերք:

Բացի այդ, պետք է փրկել Բագուն, առանց որի Ադերբեջանը ոչինչ է: ճնշում գործի դնել այդ բանի համար: Եթէ ժամանակին դիմում լիներ, Սև ծովի նավատորմիղը կօգներ Բաթումին: Իշխանության նկատմամբ դժվարանում է բան ասել, պետք է այդ որոշվի Թիֆլիսում, սահմաններն հայտնի չեն: Նրանց մասին թուրքերի հետ բանակցել: Այստեղ (թիկունքում) որոշել, թէ հնար կա՞ վրացիներից բաժանվել և անջատ պատերազմել:

Մ. Պապաջանյան- Մեծամասնության հետ համաձայն չէ: 3 ամիս առաջ հաշտություն էի ասում, երբ մեր դրությունը ավելի լավ էր: Զորքի մեջ բոլշևիզմ չկար: Բրեստ-Լիտովսկ չգնացինք, սխալ էր: Հիմա նույնն է կատարվում: Այսօր վերջին անգամ դիմում են և մերժում ենք: Այդ տրամադրությունները բացարձակ վնասակար է: Առանց, իհարկե, վնասելու մեր ինքնապաշտպանության գործին, ուժը պետք է ավելացնել: Եթե մեկը կռվել չգիտե, չի կարող հաշտության մասին խոսել: Բոլշևիզմը մտել է ժողովրդի մեջ, որ ավելանալու է: Առհասարակ ղեկավարվում ենք անտիբոլշևիզմով, անտիվրացիությամբ և անտիթուրքությամբ: Եթե բոլշևիզմը ուժ բերեր, կլիներ ընդունելի: Բոլշևիզմը պիտի կազմալուծեր մեր զորքը: Բոլշևիզմից օգնություն չկա: Առանց վրացիների չենք կարող կռվել: 31-ին կային մարդիկ, որոնք ասում էին, թե ամբողջ աշխարհն էլ մեր դեմ լինի, պետք է կռվենք: Դա հիստերի կոչ է: Գերմանիան նույնիսկ դաշնակիցներ ունի: Իսկ մե՞նք... Վրացիները կռվելու՞ են... Գուրիան և Քութայիսը չեն կռվելու, մենշևիկների նոր վճիռը անհասկանալի է: Վրացիների վրա հույս չկա: Նրանք իրավունք ունեն իրենց կաշին փրկելու: Մենք պետք է որոշենք նրանց արժեքը. Նրանք մեր ֆրոնտին այլ աչքով են նայել: Զինվորական մինիստրի օգնական անգամ չտվին և Հ.Յ.Դ. չպնդեց, թեև շատ զորքը