Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մերն է: Նոր դրությունը ոչինչ չի փոխում: Թուրքերը մինչև հիմա խանգարել են, Ադերբեջանի անկախությունն ավելի ևս վատթարացնելու է մեր դրությունը: Հրացան և մարդ չենք կարող ստանալ շատ վայրերից: Կառավարություն չկա, ազգային խորհուրդն էլ կործանվում է: Մենք կազմակերպչական ընդունակություն չունենք: Որքան էլ որ մենք պետք է պատրաստվենք կռվելու, չպետք է դադարենք բանակցություններ վարելուց: Արշ. Ձոհրաբյանի առաջարկն ընդունելի է, բայց հայտնել վերջին դեպքում: Պատերազմի համար հարկավոր է էս ու էն, բայց չկա: Կարոդ է պատահել, որ դիվիզիան գա Մերդենակից, մենք չենք կարող դիմադրել: Թուրքերը կապել են Քութայիսի հիմնական ճանապարհը: Մեր թիկունքը նեղանում և դժվարանում է: Կարսն էլ կարող է ընկնել: Եթե մարդ չգա, տրամադրությունը կընկնի: Եթե ես համոզված լինեի, որ 2 ամիս կդիմանա Կարսը, այլ կերպ կխոսեի: Եթե չենք կարող պահել, պետք է լավ գնով զիջել: Մեզ օրինակ Վիկտորիայի կորուստը, «եթէ չես կարող պահել, ընծայիր»:

Երաշխավորությունը երկուսն է: Գերմանիայի ստորագրությունը և երկրորդ 2 ամսվա դադարը մեր ժողովրդին ավելի կզինե: Դեմոբլիզիացիայի պահանջը միայն վերաբերում է Ռուսաստանին: Կարսի հետ տալը ժողովուրդը կըմբռնի, որ դա անհրաժեշտություն է: Անկախ Հայաստանը պետք է զորք ունենա: 2-3 ամսուց շատ բան կփոխվի: Եթե այդ պայմանը կապում ենք, ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահելու համար է: Առանց հետ նայելու չի կարելի կռվել: Դրսի օգնության վրա հույս դնել չի կարելի, պետք է համաձայնության գալ տեղական ժողովուրդների հետ: Խոմ չի կարելի перелел-ի համար էլ նոր կռիվ անել: Թուրքերը զիջում անում են: Եվ մի՞թե համաձայնության վնասը ավելի է, քան անողոք, անհաշիվ պատերազմը: Եթե պատերազմում եք, մենք, իհարկե, կօգնենք: Բայց դա հերիք չէ: Լավ ժամանակ է, պետք է օգտվենք: ՎԵշապելին այնտեղ է, Հաջինսկին հեռագրով է կարգադրել, որ անկախություն հայտարարեն: Պետք է մարդ ուղարկել թեկուզ Պոլիս և ւսյլուր և մեր պահանջներն իրագործել: Եվ որքան լավ կռվենք, այնքան մեզ հաշվի կառնեն: Բանակցություններ վարել Հայկական կառավարության միջոցով, ունենալով ներքին ու արտաքին развелка:

Ս. Վրացյան-Գլխավոր ուշադրությունը պետք է դարձնել պատերազմը շարունակելու վրա: Զինական ուժերը լարել: Բայց այդ միայն բավական չէ. միայն զենքը չի լուծելու: Պետք է փնտրել նաև այլ ճանապարհներ: Որոշ համաձայնության գալ դրսի հետ: Ռ.Քաջազնունու առաջարկը չի վերջացած, պետք է օգտվել այդ բաց դոնից: Անկարելի չէ նաև այստեղի թուրքերի հետ համաձայնության գալ: Վարել նրանց հետ բանակցություններ: Դիմել նաև Գերմանիային, շոշափելի քայլեր անել այդ ուղղությամբ: Հույսեր կապել բոլշևիզմից, ցնորք է և վաղաժամ:

Գիգա Խատիսյան - Շարունակել բանակցությունները Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հիմքով: Դիմել բոլշևիզմին- կնշանակե լարել թուրքերի դեմ: Հրդեհ երկու կողմից վերջնական բնաջնջում է նշանակում: Տրապիզոնի բանակցությունները անհուսալի չեն: Չխենկելին միայն միակողմանի է տարել Բրեստ-Լիտովսկու պայմանը այնպես, ինչպես Լեոն բացատրեց: Տաճկաստանը ուզում է հաշտություն, որովհետև նա որոշում է զորք ուղարկել Անգլիա, որովհետև նա ավելի կարևոր է, քան մեր ֆրոնտը:

Ս. Հարությունյան ֊Կռվենք, կռվենք, կռվենք, կարող են ասել նրանք, որոնք կարող են հաղթել: Մերը ինքնապաշտպանություն է: Խաղաղության ճանապարհից չպետք է հեռանալ: Եթե շտապենք, դարձյալ կուշանանք և կվնասվենք: Զարմանալի է, որ Ալ.Խատիպան իր երկար զեկուցումից հետո, վերջը իր տեսակետից հրաժարվեց: Դա սպառնալիքի ազդեցության տակ կատարվեց: Առաջարկում է բանակցությունները շարունակել: Վթացիների մեջ ևս կա կուսակցություններ, որոնք նայում են իրենց կուսակցության շահերի տեսակետից: Պետք է զգաստ լինել: Իրերի դրությունը այլ է, զորք քիչ ունենք հենց իսկ Կարսում: Եթե նահանջենք, մինչ ու՜ր և ինչպե՜ս, դրությունը