Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թելադրում է մեզ, որ եթե վրացիները կուզենան հաշտվել, մենք շարունակենք բանակցությունները: ժողովրդական կռիվ: Բոլորը պետք է գան, բայց դա բավական չէ: Նոր դրությունը ավելի ևս ստիպում է հաշտվել: Մեր թուրքերի հետ վերսկսել բանակցությունները և համաձայնության գալ, դեռ ամեն բան կորած չէ: Կռվի ընթացքում չպետք է ջարդ լինի խաղաղ ժողովրդի, ինչպես կատարվում է մեզանում, դա վտանգավոր է իր հետևանքներով: Նուխի, Շամախի և այլն, նույնը կարող է լինել հայերի նկատմամբ:

Գ. Տեր-Օհանյան- Անպաշտպան կանանց ու երեխաների ջարդը զայրույթ է հարուցում զինվորների մեջ: Անցնելով նյութին պատերազմել պետք է, բայց ի՞նչ միջոցներով: Մենք տաճիկների հետ կռվել կարող ենք այն ժամանակ միայն, երբ պատերազմը կրի ժողովրդական բնույթ, երբ կռվի ամբողջ ժողովուրդը, այդպես են կռվում այժմ տաճիկները - մեկ ասկյար և 3-4 բնակիչ, իսկ մեզ մոտ զինվորը կռվում է, իսկ ժողովուրդը փախչում է, չնայած զինված է. այս հանգամանքը շատ ճնշում է զորքի տրամադրությունը, մեր կռվող զորաշարքերի մոտից երբեմն անցնում են հազարավոր զինված մարդիկ (գաղթականներ) և բնավ մասնակցություն չեն ունենում կռիվներին: Զորքի ոգին օրեցօր բարձրանում է, ուրեմն ձեզ է մնում, թե կարող եք, կռիվը դարձնել ժողովրդական, թեև ես հույս չունեմ դրա հաջողությանը:

Ա. Երզնկյան- Համաձայն է Ս. Հարությունյանի հետ, որ պիտի դատապարտել թիկունքի ջարդերը, հիմնական խնդիրը այժմ հաշտության հարցն է Տաճկաստանի հետ: Կարծում են, որ եթե ընդունենք Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը իսկույն կլինի հաշտություն, սակայն դաշնագրի խախտողն ինքը Տաճկաստանն է: Երկրորդ Տաճկաստանը իբրև նախապայման ընդունում է Անդրկովկասի անկախությունը, որով հենց, դարձյալ, նրանք ժխտում են Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Սխալ է նաև կարծել, իբր Տաճկաստանը ուզում է Անդրկովկասից բուֆեր-պետություն ստեղծել, թե այդպես լիներ նա չէր թուլացնի մեզ, անդամահատելով Երկիրը: Տաճկաստանի նպատակն է, կռվել տալով մեզ բոլշևիկների դեմ, կռվել Ռուսաստանի դեմ: Կա նաև այն հանգամանքը, որ տաճիկները պահանջում են մեր զորքերի զինաթափությունը: Այս բոլորը ցույց է տալիս, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը իրագործելի չէ: Վերջապես ոչ հայ և ոչ էլ վրաց ժողովուրդը չեն կարող ըմբռնել տաճկական օրիենտացիան, ժողովուրդը այդպիսի դաշնագիր ստորագրող ղեկավարներից երես կդարձնի անպայման: Այս տարտամությունը միայն և միայն վնասում է ֆրոնտի պաշտպանությունը: Պիտի մի անշեղ գիծ ընտրել, պիտի ստեղծել ուժ, ապա դիմել հաշտության: Այժմ միայն մի հարց կա - կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունը:

Բունիաթյան- Վերջին հեռագիրը փոխեց մեր վիճաբանության ընթացքը: Սխալ է ասել, իբր Տաճկաստանը պահանջում է Անդրկովկասի անկախությունը Բրեստ- Լիտովսկի դաշնագիրը ընդունելու համար: Ադրբեջանի անկախության որոշումը Կովկասի թուրքերի կողմից - դա հետևանք է Տաճկաստանի ներշնչումների և թափած ջանքերի: Եթե անգամ Տաճկաստանը կամենա խախտել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը Գերմանիան թույլ չի տա: Բոլշևիկների վրա հույս դնելը ցնորք է միայն: Քանի որ մենք ուժ չունենք Կարսը պաշտպանելու, ինչու՞ չտանք, որ ստանանք որոշ զիջումներ, օրինակ մեզ թողնելով Կարսի և Կաղզվանի գավառների արևելյան հայաբնակ մասը, որի մասին նրանք մասնավոր խոսակցությունների միջոցին հայտնել են, կա նաև տաճկահայերի հարցը, որոնց բնակության համար նրանք Վանա լճի շուրջը չորս գավառակ տալու մասին էին խոսում մասնավոր զրույցների ժամանակ:

Լեո- Ըստ կարգի հայտարարություն է անում և հերքում այն իբր թե տաճիկները չեն խախտում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Ա Շահխաթունյան - Ո՛չ Գերմանիան և ո՛չ էլ Տաճկաստանը չեն խախտել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, տաճիկների առաջխաղացումը բխում է Բրեստ-