Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լիտովսկի դաշնագրից: Ադրբեջանի անկախություն հայտարարելու որոշումը ստեղծում է նոր դրություն, որ դժվար է այսօր նախատեսել Բրետ-Լիտովսկի դաշնագրի նշանակությունը մեզ համար:

Ղարիբջանյան - Վիճում է կադետների հայացների դեմ և պաշտպանում բոլշևիկների տեսակետը: Անդրկովկասի փրկությունը պահանջում է, որ ճանապարհ տանք բոլշևիկներին: Այսօրվա հեռագիրը ցոյւց տվավ, թե ի՞նչ տարրեր են նստած եղել Անդրկովկասի կառավարության մեջ, որոնք այժմ ԱբրբԷջանի անկախությունն են հայտարարում: Ներկա կրիտիկական մոմենտում մի ելք կա - ձեռք մեկնել ժողովրդական կոմիսարների իշխանությանը, հակառակ դեպքում փրկություն չկա:

Ա. Խոնդկարյան - Բոլոր դրություններն էլ, որ առաջ բերվեցին այստեղ, քննադատելի են: Ես կողմնակից եմ բանակցությունների վերսկսելուն Բրեստ- Լիտովսկի դաշնագրի [հինման] վրա, որ սխալ բացատրություն է ստանում տաճիկների կողմից: Դաշնագրի մեջ բնավ խոսք չկա. թե 3 շրջանները միացվում են Տաճկաստանին, այլ որ դրանցից հեռանում են ռուս զորքերը ու ինքնորոշվում են: Ինչու՞ դաշնագրի մեջ չէ գրած պարզապես գրավման մասին, հավանորեն Գերմանիայի ազդեցության հետևանքով, դա երևում է նաև դաշնագրի մյուս կետերից: Բացի այդ դաշնագրի մէջ կա և այն կետը, որ 3 շրջաններում պիտի լինի պլեբիսցիտ: Թե դա առանձին-առանձին շրջանների սահմաններում լինի, գուցե հնար լինի և փրկել Կարսի շրջանը:

Լ. Սարգսյան - Ներկայումս մեգ զբաղեցնողը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության խնդիրն է դրված, չնայած դրան դարձյալ կատարվում են սխալներ: Մեր հոսանքի կարծիքով անընդունելի է ազգային զորքի կազմակերպումը, հետո որոշ խմբեր աշխատում են այստեղ ինքնապաշտպանության գործը իրենց ձեռքում կենտրոնացնել: ժողովուրդը բնավ չէ ուզում Ռուսաստանից բաժանվել: Զորքի կազմակերպումն և պարենավորումը ևս շատ թերություններ ունի: Պիտի կազմակերպել ինքնապաշտպանության գործը:

Այնուհետև կարդացվում է Խ. Կարճիկյանի գրավոր կարծիքը, որ, համաձայն իր ցանկության, կցվում է այս արձանագրության:

ՀԱԱ, ֆ.222, ց. 1, գ. 123, թթ.1-14: Բնագիր: Մեքենագիր:


Խ. Կարճիկյանի կարծիքը

5 ապրիլի 1918թ. Թիֆլիս

Հնարավորություն չունենալով ներկա լիենլու Ալեքսանդրապոլում ամսիս 6-8 նշանակված ազգային հաստատությունների կոնֆերանսին, անհրաժեշտություն եմ զգում ներկայացնելու իմ անհատական կարծիքը քննվող հարցի մասին ու խնդրել կցել կոնֆերանսի արձանագրություն:

Ես համարում եմ, որ պատմական ամենախոշոր և ճակատագրական սխալը կատարած պիտի լինենք, եթե հիմա ընդունելու լինենք Բրեստի դաշնագիրը ու այդպիսով դադարեցնենք պատերազմը:

Նախ և առաջ այդ մեզ չի ազատելու ու ապահովեւու Տաճկաստանի առաջխաղացումից ու Անդրկովկասի լիովին գրավումից: Հակառակ այն բոլոր հավաստիացումներին, որ արել են տաճիկները, Կովկասի գրավումը հանդիսանում է մի քաղաքական ծրագիր և անհրաժեշտություն Տաճկաստանի համար: Բաթումի ու Հարսի գրավումն առաջին էտապն է, դյուրացնելով այդ:

Տաճկաստանը պիտի ձգտե, օգտվելով հարմար մոմենտից, միանգամից և մշտապես ապահովելու իրեն Ռուսաստանի ապագա վտանգից, որը ոչ հեռավոր ապագայում կարող է ռեալ կերպով նորից սպառնալ Տաճկաստանի սահմաններին: