Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա.Երզնկյան- Վտանգավոր է համար հատուկ ազգային կառավարություններ ընտրել, այլ պիտի պահել Անդրկովկասյան կառավարությունը, չպետք է հաշտվել Ադրբեջանի անջատման գաղափարի հետ, դա կարող է լինել միայն պլեբիսցիտայի միջոցով: Մուսավաթը գնում է, առանց նրան էլ կարելի է ընդհանուր կառավարություն ունենալ:

Հ. Բեկզադյան- Համամիտ է վերոհիշյալ կարծիքին, բայց կարծում է, որ իրոք նոր կառավարությունը լինելու է հայ-վրացական կառավրություն, քանի որ հավանորեն հումմետիստներն ևս պիտի անջատման կողմնակից կլինեն: Հայկական և վրացական առանձին կառավարությունները կարող են իրար դեմ լինել չնչին խնդիրների պատճառով:

Ս. Վրացյան- Առանձին կառավարությունների խնդիրը կապ չունի Անդրկովկասի անջատման հետ: Անջատումը ամենից շատ կվնասի մեզ, հայերիս. այդ դեպքում մենք կմանք կղզիացած, կտրված արտաքին աշխարհից և անխուսափելիորեն պիտի պարտվենք: Իսկ թե հնարավոր չլինի Անդրկովկասի մի մասը (թաթարական) պահել, պիտի միացած պահել մյուս մասերը:

Գ. Ղազարյան- Նույն կարծիքի է. պիտի աշխատել թուրք աշխատավոր մասսաների ներկայացուցիչներին պահել: Ա. Ձոհրաբյան- Սկզբունքային տեսակետից լավ է չդնենք խնդիրը, այլ վերցնենք փաստը և քննենք: Ադրբեջանը գնում է, առանց ցանկալու մնալ Ռուսաստանի ֆեդերատիվ հասարակապետության մէջ: Գնում են- իրենց գործն է, բայց թող պլեբիսցիտ անեն:

Վ. Նավասարդյան- Կյանքը այլ ընթացք ունի, քան մեր մտածողությունները: Հարկավոր է գտնել միջին ելքը Անդրկովկասյան և ազգային կառավարությունների մեջ: Մինչև այսօր հնարավոր չեղավ անդրկովկասյան մի ճակատ ստեղծել, ապացույց- Ադրբեջանի անջատումը: Հարկավոր է ապացուցել այժմ հայ և վրաց դեմոկրատական շահերի նույնությունը: Հայ ժողովուրդը մինչև օրս չգիտե, թե որն է իր հարազատը, անդավաճան իշխանությունը մեր ժողովրդի համար: Ապացույց դրա Հայոց Ազգային իաւրհրդի հեղինակությունը մեր ժողովրդի մեջ, որովհետև դա մեր կյանքի պահանջն է: Պետք է ընդառաջ գնալ հայ ժողովրդի բնազդի ցանկության, որ ժողովուրդը զգա, որ կա իր հարազատ կառավարությունը: Մեծ երկյուղ կա, որ հայ-վրացական ընդհանուր կառավարության մեջ էլ չլինի համերաշխություն, առաջ գա անհամաձայնություն: Ապացույց մենշևիկ կառավարությանը ամեն եղանակով աշխատում է մեր երկրի հարստությունները տանել: Առաջարկ անդրկովկասյան ընդհանուր կառավարության հետ միասին նաև ազգային կառավարություն պիտի ստեղծել:

Ա. Շահխաթունյան- ժամանակը չի համարում առանձին կառավարություններ ստեղծել: Հայ ժողովրդի ձգտումն է ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդի կառավարութուն ունենալ: Ներկա մոմենտին ժողովուրդները ապրում են ոչ թե քաղաքական-կուլտուրական կյանքով, այլ տարված են ինքնապաշտպության խնդրով: Անջատ կառավարությունը փաստորեն կտանի դեպի Անդրկովկասյան 3 մասերի անջատում, և դա ձեռնտու կլինի Թուրքիային, որ գործ կունենա արդեն 3 առանձին երկրների հետ: Հարցի բուն լուծումը կախված է իրերի մոտիկ ապագային դասավորվելուց: Պետք է մի բանաձև ընդունել, ավելի նպաստավոր երկրի պաշտպ անության համար արտաքին թշնամու դեմ:

Ս. Մամիկոնյան- Թուրքերի քայլը մի խաղ է միայն, մի միջոց՝ հարկադրելու որ Անդրկովկասը անջատվի Ռուսաստանից և հաշտություն կնքել Տաճկաստանի հետ, մեկ էլ ստեղծել անարխիա, որ չիրագործվի հողային դեկրետը և դժվարության առաջ բերեն երկրի պաշտպության համար: Պիտի թուրքերից պահանջել, որ անջատման համար դիմեն պլեբիսցիտի, մինչև այն պիտի մնան կառավարության մեջ, մանավանդ որ Անդրբեջանի սահմանները որոշ չեն: Պիտի ջանալ, որ հումմեթը գոնե մնա կառավարության մեջ: Պիտի պահել, հակառակ դէպքում ընդհանուր հայ-վրացական