Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառավարություն ունենալ, կան ընդհանուր շատ խնդիրներ-ֆինանսական, զինվորական և այլ խնդիրներ (օրինակ տերրիտորիալ-Ախալքալակի խնդիր) և այլն:

Ա. Ստամբոլցյան- Պետք է ամեն կերպ աշխատել հեղափոխական ֆրոնտի միությունը պահպանել: Քանի որ հակահեղափոխական Մուսավաթը գնում է, պիտի դառնալ կրկին խորհուրդների իշխանությանը: Առանձին իշխանություններ մտցնում են ջլատումն, մանավանդ որ անկախության դեմ է մեծամասնությունը: Առաջարկ ընդունել կովկասյան խորդուրդների իշխանությունը:

Հ. Թումանյան- Կովկասի ոչ մի ժողովրդի համար այնչափ անհրաժեշտ չէ ընդհանուր իշխանությունը, կենտրոնը, որչափ մեզ համար: Անջատումն Անդրկովկասի մասերի- կնշանակե կռիվ առանձին մասերի դեմ, կռիվ ոչ միայն Տաճկաստանի, այլև Ադրբեջանի և Վրաստանի դեմ, թույլ չպիտի տալ առանձին կառավարություն ստեղծելը: Առանձին կառավարություն՝ կնշանակե առանձին թշնամի, բարեկամություն պիտի ստեղծել հարևանների հետ: ժամանակ է խոստովանել, որ պարտված ենք մենք, մեր իդեալները՝ ջախջախված:

Ա. Խոնդկարյան- դեմ է առանձին կառավարություններին, պիտի բացառել ,,Մուսավաթի,, որոշումը: Եթե վրացիները առանձնանան, իրենց տունը մտնեն, բաժանող վեճը ավելի կխորոնա, մանավանդ որ զուտ վրացական կառավարության մեջ նացիոնալիստ տարրերը ավելի կզորանան: Համաձայն է նաև մյուս պատճառների հետ:

Ղարիբջանյան- Սա կովկասյան իշխանության 101-րդ կրիզիսն է. Անդրկովկասի և ոչ մի իշխանություն չէ եղել արտահայտիչը աշխատավոր մասսաների: ,,Մուսավաթը,,-ը գնաց, լավ եղավ- ինչու չգնացին նաև մյուսները: Ինչպե՞ս կազմակերպել իշխանությունը- ճանաչել ժողովրդական կոմիսարներին.դա կփրկի միայն հեղափոխությունը և ժողովուրդը:

Լ. Թումանյան- ժողովրդական կոմիսարական իշխանությունը գյուղացիների և բանվորների իշխանություն չէ, այլ' որոշ խմբակի: Նա հասցրեց մեզ Բրեստ- Լիտովսկին: Առանձին կառավարությունը մահ է ամբողջի հետ:

Ն. Աղբալյան- Կովկասը աշխարագրական տերմին է: Դա երեք ժողովուրդների երկիր է, շահերը մեծ մասամբ նման չեն, երբեմն հակընդդեմ, օր.՝ թուրքերի շահը պատերազմի խնդրում հակադրվում է հայ-վրացական շահերին: Ադրբեջանը ուզում է անկախանալ-ի՞նչ իրավունքով Եք դիմադրում, դրանով ավելացնում եք նոր ֆրոնտ: Եթե մենք դիմադրում ենք նրանց ձգտումին- հարել տաճկական օրենտացիային, ուրեմն և չպիտի խանգարենք նրանց- տնօրինելու իրենց գործերը: Թող Ռուսաստանի իշխանությունը միջոցներ գտնի անջատվողների դեմ: Հայերի և վրացիների միությունը կյանքը թելադրանք է, և մենք այժմ ավելի ենք միացած, քան մեկ ամիս առաջ, իսկ դա պիտի արտահայտենք մի օրգանի մեջ:

Ա. Երզնկյան- Առարկում է Ղարիբջանյանին: Բոլշևիկյան կառավարությունը ոչ թե ներքևի խավերից է դիմում կառավարության ստեղծելու գործում, այլ հակառակը՝ օրինակ՝ բոլշևիկները կովկասի համար նշանակում են վերևից „փոխարքա,,- հանձին Շահումյանի: Բուն նյութին անցնելով՛ դեմ է Ադրբեջանի անջատման, որովհետև դա ժողովրդի անջատում չէ, այլ տիրող դասակարգի անջատումն, բռնի կերպով, բեկերի միջոցով, ապա ուրեմն պիտի պայքարել դրա դեմ, քանի որ դա ինքը կստեղծի նոր ֆրոնտ, թեկուզ հենց տերիտերիայի խնդրում: Առանձին կառավարությունը կունենա նորանոր ֆրոնտներ: Կառավարումը պահանջում է ահագին մեխանիզմ, ֆինանսներ և այլն: Տարբեր կառավարությունները կլինեն կործանարար:

Ռ. Քաջազնունի- Ո՞րն է լավը, լավը չկա. ո՞րն է չարիքներից փոքրագույնը, ահա խնդիրը: Չի բաժանում Արամայիսի տեսակետը: Ադրբեջանի անջատումը փաստ է, լինի դա Բեգերի թե այլ մասերի կողմից՝ միևնույն է: Սխալ կլինի, հետևելով նրան ստեղծել Վրաստան, Հայաստան: Գուցե և այլ մանրմունր ազգեր պետք է ընդհանուր կառավարություն կազմել վարչական ապակենտրոնացմամբ: Տարօրինակ է, որ