Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջուլֆայի մասնաճյուղը ընդ անմիջական նախագահությամբ երդվյալ հավատարմատար պ.Ս.Ջանփոլադյանի ի դեպ շատ հանգամանաց տեդվույն ըստ մերային փոխադարձ հաճության պատրաստվում է բանալու փոքրիկ հիվանդանոց, իսկ քաղաքիս մասնաճյուղը լավ վարկավ տեղվույս անհրաժեշտ հոգսերը հոգալուց հետո հետևյալ գումարը ուղարկելու է Տփխիս Կենտրոնական բյուրոյի բարեհաճ տնօրինության, ըստ որում ամսի 13-ին միանվագ փոխադրեցի 200 րուբլի և կփոխադրեմ պարբերաբար:

Տեղվույս բյուրոյի անդամներն են պ.պ. Բաղդան, Խ.Մելիք-էյնաթյան, Պ.Ա. Տեր-Գրիգորյան, Ե.Բ.Յանփոլադյան, Կ.Պողոսյան, Մ.Մելիքսեդեկյան, Ն.Մանուչարյան, Ա.Մովսիսյան և Մ. Մխիթարյան նվաստիս նախագահությամբ, ու ամեն շաբաթ հաջորդարանում տեղի են ունենում ժողովներ:

Բացի այդ, շարունակվում են ամենուրեք թույատրել հանգանակություններ և հանձնվում ըստ պատկանելույն: Քաղաքիցս իմ, ռուս մահմեդական ներկայացուցիչներիս միջոցով փոխադրվեցին 430 րուբլու սպիտակեղեն և այլ կարևոր պիտույք Տեր փոխարքայի տիկնոջ անունով:

Իսկ ինքս ինծ ուղարկած կարմիր խաչի գրքույկներով հանգանակեւ եմ և հանգանակում եմ առավելն քան 200 րուբլի:

Որպես և գավառական բյուրոյի անդամ, պ. գավաոապետի և հաշտարար միջնորդների հետ տանում ենք հաջողությամբ և ընդհանուր գործը հանգանակության և այլ ինչ-ինչ կարևոր օգնություն:

Գրեցի շրջաբերական վիճակիս գործակալություններին կազմելու մեծ մի գյուղում օժանդակիչ բյուրո, որոնց տրվեցավ արտոնություն ստանալու կամավոր ամսավճարներ տպագրյալ անդորրագրերով:

Սահմանված է ամսավճար քահանաների և ուսուցիչների 50 կոպ. - մի րուբլի, և հաջողությամբ հանգանակվում է:

Վեհափառ Տեր, ուրախալի է քաղաքական իշխանության պատշաճին վերաբերմունքը հանձին կազմակերպության բյուրոյիս: - Ստանում եմ պ.գավաոապետից թղթեր, որով դիմում է ինձ որպես Տփխիսի բյուրոյի մասնաճյուղի նախագահ, մինչդեռ մեր կողմից ոչ մի տեղեկություն չի տրված: Ծառայդ վայելում է հարգանք որպես հոտից, այնպես և պաշտոնական մարմնից: Չնայած քաղաքիս մի անհայտ շահագրգռված խմբակի գաղտնագողի ոտնձգություն, գործն ընթանում է հաջողությամբ: Որպես չէ զանգուլ վեհափառությունդ քաղաքիս ոմանց անցյալ ամենի հակառակությունը մի խեղաթյուրված ուսուցչի պատճառով, որոնք (հետո) ազնվաբար ներեղություն խնդրեցին, և իմ արդի աջակիցներն են:

Այսօրվա ծակամուտ հակառակորդ խմբակի պարագլուխը հանդիսանում է Կարապետ Եպիսկոպոսի գինեգործ եղբայրը, որը իր նանիր ճգնում է իրեն հասարակական գործչի դերում տեսնել, որի համար չի խնայում վայրիվերո ջանքեր, որը և հեռացավ ժողովից իր վնասակար դիտումների պատճառով, որը շատ վիրավորված է զգում իրեն ու անջատված:

Վեհափառ Տեր, հոտիս Ձեզ հավատացյալ զավակները իրենց բոլորանվեր անձնազոհությամբ պատրաստ են մատուցանելու իրենց կյանքը և հոգին ի ծառայություն ռուս օգոստոսափառ կայսեր և Ձերին հանրատենչ ազգասեր հայրապետության:

Ի դեպ ի հավաստին տեղեկության վեհափառությանդ եղավ ներ հայտարարությանս մի օրինակ պատճենն ուղղել շրջաբերականիս-հանուն գործակալուս.

Ծառա ծառայիցդ
փոխանորդ հոտին
Հնույն Նախիջևան