Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տրապիզոնում կային ազգային գրուպպաներ: Ինչ արած, մեր իրականությունն է այսպես: Ազգային ինքնազգացումը զորեղ է, պետք է կառավարել: Գուցե մենք սոցիալիստենր չենք, բայց փաստ է, որ Մուսավաթը, Հ.Յ.Դ., սոցիալդեմոկրատ մենշևիկները նույն բաներն են, բայց իրողություն նույն է: Պետք է վարչական բաժանում մտցնել, տեղերում իշխանություն ստեղծելու համար: Կաղապարել այն, ինչ որ կատարվում է անխղճորեն: Կողմնակից է Սեյմի գոյության: Դեմ է որևէ օրգանի, առանց պետական ֆունկցիաների:

Բունիաթյան- Կողմնակից է ռուս օրենտացիայի: Սխալ էր ապակենտրոնացումը, որի պտուղները մենք վայելում ենք: Օազիս ենք մահմեդականության մեջ: Սոցիալական հեղափոխությունը պայթեցրեց Ռուսաստանը, որից և վախենում են թուրքերը և ուզում են անջատվել: Դեմ է անջատ պետություն կազմելու, գոնե վրացիների հետ միանալ, թեև հավատ չունի, որ նրանք ևս չեն ցանկանում անջատվել: Ուժեղացնել Ազգային խորհուրդները իբրև ռազմական ապագա հնարավոր կառավարություն: Լավ հարաբերություններ պահել թուրքերի հետ. թերև հնարավոր է դեռ էլ պահել մեզ հետ:

Ս. Հարությունյան- Կտրուկ կերպով դեմ է անջատման, մեզ հայերի համար մահացու հարված է: Վրացիներից և թուրքերի մեջ կան տարրեր, որոնք ուզում են անջատվել, որից հետո առանձին կապ կստեղծեն օսմանցիների հետ: Եթե մենք անջատվենք, կկորցնենք ամեն մի հենարան թե ֆրոնտի և ներքին կյանքում: Ամեն կողմից կփակվենք իբր մի պարկի մեջ: Հիմա թույլ եք, անջատվելով ավելի կթուլանանք: Վրացիների և թուրքերի մեջ հո կան տարրեր, որոնք դեմ են անջատման: Թուրք մանր բուրժուազիան, որ այժմ թույլ է, դեմ է նույնպես: Կառավարության մեջ մտցնել Հումմեթին, որպեսզի միությունը չխախտվի: Կենտրոնական կառավարություն կազմելը, մտցնելով ռուսական տարրի ներկայացուցիչը, ընդորում, որ մենք չենք ուզում Ռուսաստանից անջատվել: Պահանջել, որ մնա կենտրոնական կառավարությունը 4 ազգի ներկայացուցիչներից:

Նախագահը վիճաբանությունները վերջացած համարելով, հիշեցնում է, որ բանաձևեր կազմելիս ի նկատի ունենան, թե թուրքերի մասնակցութունը կառավարության մեջ ինչպես է լինելու:

Տեղի է ունենում ընդմիջում:

Վերաբացելով ժողովը, նախագահը առաջարկում է քվեարկել պատերազմի ու խաղաղության մասին եղած բանաձևերը.

1) Սոցիալ- դեմոկրատների բանաձևը
2) Հայ ժողովրական կուսակցության բանաձևը
3) Սիմոն Վրացյանի բանաձևը
4) Արշամ Խոնդկարյանի բանաձևը
5) Վ. Տեր-Գևորգյանի բանաձևը
6) Վ. Նավասարդյանի բանաձևը

Այդ բանաձևերի շուրջը տեղի է ունենում երկարատև թեր ու դեմ վիճաբանություններ, գլխավորապես Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կետի և հաշտության խնդիրների այս կամ այն ձևակերպության մասին: Այդ տարաձայնությունների շնորհիվ էլ առաջարկվում են 6 տարբեր բանաձևեր միևնույն խնդրի մասին: Վերջապես որոշվում է քվեարկությամբ բանաձևերից մեկը ընդունել իբրև հիմք:

Քվեարկությունը տալիս է հետևյալ արդյունքը
Վ.Նավասարդյանի բանաձևը - 17 ձայն, 8 դեմ
Վ. Տեր-Գևորգյանի բանաձևը - 13 ձայն, 8 դեմ
Ս. Վրացյանի բանաձևը -11 ձայն, 9 կողմ
Ա. Խոնդկարյանի բանաձևը -10 ձայն, 13 կողմ
Ս. Հարությունյանի բանաձևը - 3 ձայն