Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Սիմոն Վարդապետ
(Ջանփոլադյան)

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.79, թ.1-2: Բնագիր: Ձեռագիր:

N 31

ԹԵԼԱՎԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Գ.ՏԵՐ—ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԻՆ

ԺՈՂՈՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

19 դեկտեմբերի 1915թ.
Թելակի

Ստացա Ձեր դեկտեմբերի] 13 թվակիր նամակը, որով Բյուրոն հայտնում է ինձ, 1. որ կամավորների օգտին հանգանակություն կատարելու համար հարկավոր չէ ոչ մի թույլտվություն և 2. Պ.Պետերսոնը այդ մասին տեղեկացրել է նահանգապեւոներին մտերմական կերպով:

Առաջին կետի մասին գիտեի, որ թույլտվություն չի պահանջվում, բայց դիմել էի տեղիս գավառապետին միայն այն պատճառով, որ ոստիկանությունը խոչընդոտ չհանդիսանա մեզ հանգանակության ժամանակ:

Գավառապետը բացեիբաց մերժեց, հայտնելով, որ պսահանգապետից այդ առթիվ չունի ոչ սի կարգադրություն և չի կարող անել:

Ձեր գրությունը ստանալուդ հետո գավառապետին մոտիկ կանգնած անձանց հետ միասին կրկին դիմեցինք նրան, հայտնելով պ.Պետերսոնի կարգադրությունը նահանգապետներին, նա նորից մերժեց, հայտնելով, որ այո կարգադրության մասին ինքը տեղեկություն չունի, ուստի եթե նահանգապետը պաշտոնապես չի թույլատրում ոչ մի տեղ հիշյալ սատակով ժողովարարություն կատարեու, գոնե երկտողով տեղեկացնեի. «Не перепятееттювать сбору пожертвований в пользу добровольцев». - Այսպիսի կարգադրությունից հետո սա կարող է անարգել թույլատրել ժողովարարությունը:

Ցանկանալով մշտական կոմիտե ունենալ և ի նկատի ունենալով գավառապետի բռնած դիրքը դեպի այդ ժողովարարությունը, հատուկ խնդրում եմ նորից Ազգային բյուրոյիդ, միջոցներ ձեռնարկեք և գավառապետի պահանջած ձևական կարգադրությունը ուղարկել տաք նահանգապետի դիվանատնից:

ժողուխյրարությունը ուզում ենք կատարել այս տոներին, ուստի խնդրում եմ ըստ հնարավորության շուտ անել այդ և տեղեկացնել ինձ նամակով:

Հասցե Телав, учителю Георгию Гаспаровичу
Тер-Саркисяну:
Ի դիմաց տեղիս հայ երիտասարդության, ուսուցիչ
Գևորգ Տեր-Սարգսյան

ՀԱԱ, Ֆ.221, ց.1, գ.2, թ.57-58: Բնագիր: Ձեռագիր: 42