Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N32

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԵՐԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20 դեկտեմբերի 1914թ.

Նիստը բացեց թեմական սրբազան առաջնորդը, որի հրավերով հավաքված էր ժողովը և հայտնեց ժողովականներին, որ Բյուրոյի նախագահ Ս.Հարպությունյանը քաղաքիցս՛ հեռանալու պատճառով որոշեց գումարել այսօրվա ժողովը անհետաձգելի հարցեր վճռելու համար:

1. Օրակարգի հարցերին անցնելուց առաջ ժողովականներից մեկը հարց բարձրացրեց Բյուրոյի նախագահի Թիֆլիսից հեռանալու մասին: Սրբազան [առաջնորդ] նախագահի և ուրիշների ունեցած տեղեկություններն այդ մասին և ուրիշ ճառախոսների կարծիքները լսելուց հետո ժողովը որոշեց այդ մասին բացատրություն պահանջել Ս.Հարությունյանից, նրա վերադառնալուց հետո և ապա կայացնել այս կամ այն վճիռն այդ մասին:

2. Պ. գանձապահի ժամանակավորապես հեռանալու պատճառով գանձապահի պարտականությունները որոշվեց հանձնել Պ.Գ.Ցուրինյանին, որը հանձն առաջ այդ պաշտոնը առանց նախկին հաշիվների պատասխանատվությունն իր վրա վերցնելու պայմանով և միմիայն իբրև ժամանակավոր պաշտոնավար:

3. Թավրիզի առաջնորդից ստացած հեռագրի Ալաշկերտի մեծ գաղթականության մասին տնօրինությւններ անելը հանձնվեց գործադիր մարմնին:

4. Որոշվեց ցնոր տնօրինություն, անցյալ գործադիր մարմնի ամենօրյա նիստերը ժամը 7-ից, երեկոյան, առաջնորդարանում: Առաջարկվում է Բյուրոյի մյուս անդամներին էլ ըստ ցանկության, մասնակցել գործադիր մարմնի նիստերին:

5. Խնդրել պարոն փոխ-նախագահին ըստ առաջնում շարունակել մշտական հարաբերությունները շտաբի հետ և պաշտոնական անձանց հետ և կարևոր դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել գործադիր մարմնին:

6. Ի նկատի ունենալով, որ քանի գնում, ավելի ու ավելի փողի կարիք է զգացվում, որ Թիֆլիսի հանգանակությունը շատ անբավարար է, որ դրսի աղբյուրներն էլ սակավ առ սակավ ցամաքում են, որոշվեց հեռագրով դիմել Բյուրոյի գլխավոր բաժանմունքներին (Բաքու, Մոսկվա, Պետրոգրադ, Արմավիր, Եկատերինոդար, Նախիջևան) և խնդրել Թիֆլիսի պատրաստի դրամները:

7. Ենթադրելով, որ ապագայում Բյուրոն կարող է դժվարանալ միջոցներ հայթհայթելու կամավորներ պահելու համար, ուստի որոշվեց այդ առթիվ որոշ հող պատրաստել կառավարչական շրջաններում:

8. Որոշվեց խնդրեւ գործադիր մարմնից Բյուրոյի գալ նիստին ներկայացնել ամփոփ հաշիվ ստացված և ծախսված գումարներ, նշանակելով, ումից և որքան և ում է վճարված որքան, այլև նախահաշիվ մեր ապագա անհրաժեշտ ծախսերի:

Պատվավոր նախագահ

Մեսրոպ եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.2: Բնագիր: Ձեռագիր: