Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 33

24 դեկտեմբերի 1914թ.

1. Կարդացվեց Բյուրոյի նախագա պ. Ս.Հարությունյանի նախագահական պաշտոնից հրաժարվելու մասին: ժողովն ընդունեց հրաժարականը:

2. Նոր նախագահ ընտրելու հարցը հետաձգվեց հետևյալ նիստին:

3. Պարսկահայերի գաղթը խորապես հուզեց ժողովին, վշտացրեց այն հանգամանքը, որ ժողովը վաղօրոք այդ մասին ոչ մի տեղեկություն չի ստացել: Ցանկություն հայտնվեց, որ սրանից հետո Բյուրոյին այդպիսի կարևոր դեպքերի մասին առաջուց տեղեկացնեն և կամ զորքի և կամավորների խմբերով ապահովեն նրանց գաղթը

4. Բոլոր գաղթականներին օգնելու գործը որոշվեց առաջնում թողնել կենտրոնական կոմիտետին: Մեսրոպ Սրբազանը ծանոթացրեց Տատյանա Նիկոլաևնայի հովանավորության տակ գտնվող կոմիտետի գործունեության մասին և հայտնեց, որ այդ կոմիտետը օգնության է հասնելու և Կովկաս ապաստանած օտարահպատակ գաղթականներին, ուրեմն և բոլոր գաղթական հայերին:

5. Այնուհետև կարդացվեց հաշվապահ Փարմուզյանի կազմած ստացված և ծախսված գումարների ելևմտից հաշիվը:

6. Խմբեր միացնելու հարցը մնաց առայժմ առկախ:

Նախագահող

[Մեսրոպ սրբազան]
Պատվավոր նախագահ

ՀԱՄ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.Յ: Պատճենը: Ձեռագիր:

N34

27 դեկտեմբերի 1914թ.
(առավոտյան)

Թեմիս սրբազան առաջնորդի նախագահությամբ և գավառական պատգամավորների մասնակցությամբ:

ժողովս լսեց գավառական պատգամավորների տեղական գործունեության մասին կարճատև զեկուցումներ, որոից, ի միջի այլոց, երևաց, որ

ա. Ախլցխայի տեղական կոմիտեն փողի ժողովարարությունը ամսական տուրքերի միջոցով է անում: Հավաքած փողերի մի մասը ծխսում է պատերազմից բխած տեղական պետքերի վրա:

բ. Ալեքսանդրապոլի կոմիտեն նույնպես: Տեղական կոմիտեի անդամների թիվը մեծ լինելու պատճառով գործունեությունը դանդաղ է ընթանում:

գ. Աստրախանի կոմիտեն ընտրված է ծխական ժողովով և բաղկաած է 20մարդուց: Մինչև այժմ հավաքված է մոտ 38 հազար ռ., որից 35 հազարը ուղարկված է Թիֆլիս: Գործունեությունը սեկցիաներով է. կազմված է առանձին կանանց կոմիտե: Փողի փոքրիկ մասը գործադրում են տեղական պեքերի վրա: Մտադրություն կա հայերեն թերթ հրատարակել: Պատգամավորը գանգատվում էր, որ Թիֆլիսի կերպով սիստեմատիկ կերպով անպատասխան էր թողնում Աստրախանի կոմիտեի նամակներն ու հեռագրերը, մինչև անգամ ուղարկած գումարի մասին տեղեկություն չէր ստացված: Աստրախանի հայ հասարակությունը առանձին հանգանակությամբ բաց էր արել մի հիվանդանոց:

Այս և մյուս ընդգծումները բնագրինն է:

Բնագրում այդպես է: