Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դ. Դերբենտի կոմիտեն ցանկություն է հայտնում պաշտոնական իրավունք ստանալ գործունեության համար:

Կոմիտեին կից կազմված է կանանց կոմիտե գաղթականների գործով զբաղվելու համար և մի հանձնաժողով կամավորների գործի համար: Մտադրություն կա սեփական լազարեթ բանալու, ինքնապաշտպանության հարցը նրանց էլ զբաղեցնում է:

ե. Շուշվա կոմիտեի սկիզբը դրել է պ.Կաֆյանը. հետո այդ շրջանը լայնացել է. տուրք է նշանակված քաղաքի բոլոր հասարակության վրա. մինչև այժմ հավաքվել է 2400ռ.: Թիֆլիսում ղարաբաղցիների կոմիտեն նույնպես հավաքել է 2000ռ.. Փախստականներին ուղարկված է 500ռ. և շորեղեն:Առանծին հանձնաժողովներ են կազմված բարեգործական և ինքնապաշտպանողական:

զ. Ղամարլուի կոմիտեն փող հավաքում է ամբողջ գյուղացիներից, տուրքը կամավոր է. հավաքվում է ամսական 1000-1500ռ. փողը ուղարկվում է Հորիզոնի միջոցով: Ցուցակագրված 4000 մարդ իբրև կռվող ուժ. ցուցակ է կազմված զենքերի: Գաղթականներին օգնելու գործը նույնպես դրված է կանոնավոր հողի վրա:

Է. Դարսի կոմիտեն հիմնել է Բաբաջանյանը: Բյուրոն սեկցիաների է բաժանված կամավորների, վիրավորների, ինքնապաշտպանության և դրամական: Մոտ 12-15 հազար ռ. ծախսված է փողով և շորով: Գոյություն ունի օժանդակիչ կանանց խումբ: Գաղթականներին օգնելու գործով ևս զբաղվում է կոմիտեն:

ը. Անդիժանի և Կոկանդի կոմիտեն պ.Կաֆյանի գալով կանոնավորվել է: Հավաքված գումարները ուղարկվելու են Թիֆլիս. այդ կողմերում հույս կա 50 հազար հավաքել: Կամավորներ ուղարկված են և կան ցանկացողներ: Ինքնապաշտպանության գործը հույս կա կազմակերպելու ռուսների և վրացիների հետ միասին, տեղական մահմեդականների, այսինքն ...[1] մեջ անտարակույս պտտում են էմիսարներ Տաճկաստանի: Տեղական կոմիտեին կից կա կանանց Կարմիր խաչի կոմիտե: Խնդիր է հարուցված հայ կամավորների ընտանիքներին ևս հատկացնել արքունական գանձարանից պայոկներ: Ուշադրության արժանի հանգամանքն այն է, որ տեղիս բարձր իշխանությունը գերմանացիներից է կազմված:

թ. Նոր-Բայագետի կոմիտեն գլխավորապես զբաղեցնում է ինքնապաշտպանական հարցը: Տեղիս գավառապետը անվերջ արգելքներ է հանդիսացնում կոմիտեի գործունեությանը: Գործունեության գլխավոր առարկաներն են կամավորների և գաղթականների հարցերը: Փողը հավաքվում է թե քաղաքում և թե գավառում, մի մասը ուղարկվել է:

ժ. Ստավրոպլի կոմիտեն կազմված է 18 հոգուց և ընտրված է ծխական ժողովով: Կոմիտեին կից կազմված է կանանց կոմիտե, որը գլխավորապես զբաղվում է գաղթականների գծով: Փողի հանգանակությունը սկսվել է և կարող է տալ մինչև 10000ռ. միայն Ս՚տավրապոլում, գյուղերը չհաշված: Թիֆլիսի բյուրոյի հետ գրեթե հարաբերություն չեն ունեցել, այդ պատճառով էլ մինչև այժմ չեն կարողացել [պարզելյ, ինչ բանի վրա իրավունք ունի ծախսելու և կամ ումը պետք է ուղարկել, ուղարկվել են 15 կամավոր: Հայ կամավոր խմբի մեջ ուզում են մասնակցել ռուսները:

ի. Եկատերինոդար կոմիտեն կազմված է Թիֆլիսից ստացված հեռագրի հիման վրա և կոչվում է «Комитет по организации дружины», ճանաչված և ընդունված է կառվարության կողմից: Ռուսների և իշխանության վերաբերմունքը դեպի կամավորները և դեպի հայերը շատ լավ է: Կոմիտեին կից կազմված է մասնաճյուղ հիվանդանոցի համար, հիվանդանոցն ունի 60 մահճակալ և 2500ռ. բյուջե: ժողովարարությունն արդեն սկսվել է: կոմիտեի նախագահն է Գեղ.Տեր-ՊԵտրոյան, փոխնախագահը Նիկ.Սաթունյան: Առանձին խնմաքով կազմվել է կամավորների խումբ,որի բոլոր պիտույքները հոգացել է տեղական կոմիտեն:

  1. Հաջորդ մեկ բառն անընթեռնելի է: