Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գ) պ. Կաֆյանին և պ. Մ֊Բերբերյանին ծառայողների և գործակատարների մեջ:

Նախագահ Մեսրոպ եպիսկոպոս

ՀԱՍ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.11 և հակ.: Բնագիր: Ձեռագիր:

N 60

17 հունվարի 1915թ.

Քննության ենթարկվեց պ. Լեոյի զեկուցումը Տաճկահայաստանի ապագա քաղաքական կազմակերպության մասին: Կարդացվեց նաև Ներսես Պատրիարքի կազմած «Սահմանադրությունը»:

Մտքերի փոխարինությունից հետո բարվոք համարվեց ընդունել հետևյալ բանաձևը. «Ինքնավար Հայաստան (Ավտոնոմիա) օրենսդրական օրենքներով ռուսաց հովանավորության ներքո»:

Նախագահ Մեսրոպ եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ. 288, ց.1, գ.Յ, թ.12: Բնագիր: Ձեռագիր:

N 61

20 հունվարի 1915թ.
(առավոտյան)

Հ.Խունունցի նախագահությամբ

1. Ի նկատի առնելով, որ բանկերում Բյուրոյի անունով ընթացիկ հաշիվ բանալը դժվարությունների է հանդիպում Բյուրոյի իրավական մարմին չլինելու պատճառով, որոշվեց Բյուրոյի բոլոր գումարները պահել բանկերում հետևյալ չորս անձանց անունով Սրբազան առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսի, Ա.Ի.Խատիսյանի, Հ.Խունունցի և Մ.Ա.Քալանթարյանի, սակայն այն պայմանով.

ա) որ նրանցից վերցվի ստորագրություն, որ բանկերում չորսի անունով բացված ընթացիկ հաշվի բոլոր գումարները պատկանում են Ազգային բյուրոյին

բ) որ նրանք հայտարարեն բանկերին, որ նրանցից երկուսի ստորագրությունը միասին բավական է գումարները բանկից հետ վերցնելու չեկերով կամ հայտարարությամբ և

գ) որ նույն այդ անձինք հայտարարություն տան բանկերին, որ իրանցից մեկի մահից հետո նրա իրավունքներն անցնում են ոչ թե նրա ժառանգներին, այլ մնացյալ երեք անձանց, որոնց անունով բացված է ընթացիկ հաշիվը:[1]

Նախագահ Հ.Խունունց

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.13: Բնագիր: Ձեռագիր:

  1. Արձանագրությունը ստորագրել են նաև Բյուրոյի պատվավոր նախագահը, փոխնախագահը, քարտուղարը և ինն անդամներ