Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամերիկայի ու Իտալիայի միջնորդությունը եթե ոչ բոլորովին, գեթ մասամբ կզսպե այն ոճրագործ ճեռը, որ այսօր կրկին ու կրկին ներկվում է մեր հարազատների անմեղ արյունով:

Ձերդ վեհափառության ամենախոնարհ որդին
Փոխնախագահ Բյուրոյի Հովսեփ Խունունց
Քարտուղար Հովհ.Սպենդիարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թթ.156-157 հակ.: Բնագիր: Ձեռագիր:

N 83

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻՆ ՀԱՅ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 ապրիլի 1915թ.
Թիֆլիս

Ազգային բյուրոյի վերջին ժամանակ հասնում են լուրեր, որ մի քանի անհայտ անձինք Հնչակյան կուսակցության անունից դրամական ժողովարարություն են անում հայաբնակ տեղերում իբրի հայ կամավորների խմբեր կազմակերպելու և նրանց պատերազմի դաշտն ուղարկելու համար: Այդ պատրվակով նրանց հաջողվել է մի հայկական գաղութում նշանավոր գումարներ գանծել միամիտ հայերից, որոնք հավատալով այդպիսի մութ անձանց ստահոդ հավաստիացումներին, առատ նվիրաբերություններ են արել այդ նպատակի համար: Դժբախտաբար եղել են նաև բռնության դեպքեր, որոնց ենթարկվել են այդ ապօրինի ժողովարարության դեմ բողոքները:

Սրանով Բյուրոն դիմելով իր տեղական մարմիններին, խնդրում է հայտնել ամեն տեղ ի գիտություն հայ հասարակության, որ հայ կամավորական խմբեր կազմակերպողը և նրանց պետքերի մասին հոգացողը է միայն Ազգային բյուրոն, որն ընտրված է Ռուսահայ ժողովրդից պատգամավորական համագումարում: Միայն նա է, որ ունի իրավունք դրամական նվիրատվություններ հայ կամավորների կազմակերպության համար ինքը, իբրև հաստատություն, կամ այդ նպատակի համար իր նշանակած լիազորների միջոցով: Բացի Բյուրոյից ոչ մի այլ կազմակերպություն կամ խմբակցություն կամ ևս առավել մասնավոր անձինք չունեն իրավունք այս կամ այն քաղաքական կուսակցության անունից դրամական ժողովարարություն անել վերոհիշյալ նպատակի համար:

Հ. Կ. Ազգային Բյուրո

ՀԱԱ, Ֆ.57, ց.1, գ. 102, թ.7: Բնագիր: Ձեռագիր:

N 84

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆ ԱՌՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐՇԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԽՆԴՐՈՎ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԴԻՄՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԲԺ. ԶԱՎՐԻՅԱՆԻՆ ԵՎ

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

16 ապրիլի 1915թ.
Թիֆլիս