Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեհափառ Տեր,

Ամսույս 13-ին ստացանք բժ. Զավրիյանից հետևյալ հեռագիրը: «Անկարելի է գործել առանց կաթողիկոսի բավարար լիազորության: ժամանակ վաստակելու համար խնդրեցեք հեռագրով նախարարության հեռագրել Լոնդոնի դեսպանին լիազորություն [տալու] Աբրահամի և ինձ համար: Անմիջապես հեռագրեցեք ձեռք առնված միջոցների մասին: Զավրիև»:

Իսկ Տաճկահայաստանից ամեն օր նոր տեղեկություններ են գալիս այնտեղ կատարվող սոսկալի դեպքերի մասին: Դրությունն այնպես է, որ եթե արտաքին միջամտությունը ուշանա, երկիրը կարող է վերջնականապես ավերվել, և ժողովուրդը բնաջինջ լինի:

Նկատի առնելով այս ճգնաժամը ու գիտակցելով այն մեծ պատասխանատվությունը, որ ընկնում է մեզ վրա հանդեպ մեր տաճկահայ եղբայրների անհրաժեշտ համարեցինք հեռագրել վսեմափայլ Պողոս Նուբար փաշային հետևյալը.

«Խնդրում ենք հեռագրեք, ե՞րբ եք մտադիր մեկնել Եվրոպա, կրիտիկական վայրկյանը պահանջում է Ձեր անհապաղ ներկայությունը: Ազգային բյուրոյի ներկայացուցիչներ Զավիրևն ու Ղուկասովը անհամբեր սպասում են Ձեզ Լոնդոնում»:

Միևնույն ժամանակ հեռագրեցինք բժ. Զավրիյանին.

«Հեռագրել ենք նուբարին, որ շտապի Եվրոպա գալ: Լիազորության համար նորից դիմում ենք կաթողիկոսին: Թուրքիայում հայկական նոր կոտորածների առթիվ աշխատեցեք կազմակերպել Եվրոպայում հասարակական շարժում ազդելու կառավարությունների վրա, եռանդուն միջոցների դիմեն կոտորածը կանգնեցնելու համար»:

Զեկուցանելով Ձերդ վեհափառության այս մասին, կրկին անգամ խոնարհաբար խնդրում ենք, որ մինչև Պողոս Նուբար փաշայի Եվրոպա հասնելը բարեհաճեք լիազորություն տալ բժ. Զավրիյանին և պ. Ղուկասյանին դիմումներ անելու պետություններին և պաշտպանություն աղերսելու կոտորվող թուրքահայերի համար:

Ձեր վեհափառության ամենախոնարհ որ դիք
Փոխնախագահ Ազգային բյուրոյի
Փոխնախագահ Ազգային բյուրոյի Հովսեփ Խունունց
Ի տ. Քարտուղարի Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թթ. 161-162: Բնագիր: Ձեռագիր:

N 85

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԲՅՈՒՐՈՅԻ 1914-1915ԹԹ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ[1]

20 մայիսի 1915թ.

Ազգային կետնրոնական բյուրոն վերջին համագումարում ընտրված կազմով, շարունակելով իր գործունեությունը ներկա ծանր հանգամանքներում, կենտրոնանում է իր ամբողջ ուշադրությամբ հետևյալ խնդիրների վրա.

  1. Վերնադիրը փաստաթղթինն է: