Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ա) Հայ կամավորական խմբերի կազմակերպությունը, պահպանությունը և նրանց քանակի ավելացումը ըստ չափու կարևորության և պահանջի.

բ) Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը այն վայրերում, ուր նրան առավելապես վտանգ է Ապառնում թշնամաբար վերաբերվող տարրերի կողմից.

գ) Բանակցություններ ռուս զինվորական և քաղաքացիական իշխանությունների հետ վերոհիշյալ խնդիրների բարեհաջող կարգավորման համար.

դ) Դրամական նվիրատվությունների հանգանակումը այլևայլ հայաբնակ քաղաքներում և վայրերում հայ կամավորական խմբերի պահպանության համար:

Բյուրոյի գլխավոր հոգատարության առարկան էր և շարունակում է մնալ մինչև այսօր հայ կամավորների գործունեությունը և նրանց պահպանությունը Հաճկահայաստանի ռազմաշրջանում:

Ռուս կառավարությունը կամավորական խմբերի համար մատակարարում է միայն զենք ու զինական պաշար, իսկ նրանց նյութական և այլ անհրաժեշտ պիտույքների գոյացումը հայթհայթվում է Բյուրոյի դրամական միջոցներից, համաձայն նախապես կազմված նախահաշվի, իսկ այդ միջոցները գումարվում են այլևայլ հայաբնակ տեղերից ստացված դրամական նվիրատվություններից հատուկ այդ կապի համար:

Հայ կամավորների թիվը հասնում է 5.000-ի. նրանք հինգ խմբերի վրա են բաժանված, յուրաքանչյուր խումբ առանձին խմբապետի հրամանատարության տակ:

Բայց վերջին ժամանակ խմբերի կազմակերպության մեջ փոփոխություն տեղի ունեցավ, որով երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ խմբերը միանալով բաժանվեցին երեք հազարյակի կամ բատալյոնի Դրոյի, Քեռու և Համազասպի հրամանատարության տակ:

Այդ երեք բատալյոնները միացած կազմեցին մի գունդ - Հայկական Արարատյան գունդը Վարդանի ընդհանուր հրամանատարության տակ:

Այդ գունդը ապրիլի վերջին հանդիսավոր պարադից և եկեղեցական մաղթանքից հետո Երևանում, շարժվեց ռուս զորքերի հետ միասին դեպի սահմանը, ամեն տեղ ճանապարհին ոգևորված հայ ժողովրդի ողջերթը ստանալով, և ապրիլի 20-ին անցնելով ռուս-տաճկական սահմանը, դիմեց կովի դաշտը, միշտ գտնվելով ռուս բանակի առաջավոր կարգերում: Կռվով անցնելով Ապագայի դաշտը, գունդը ապրիլի 27-ին հասնում է Բերկրի դեպի Վան ուղևորվելու համար, և ընդհարվում է շարունակ մեծաքանակ քուրդ հրոսակների հետ, հաջողությամբ ետ մղելով թշնամու ուժերը:

Մայիսի 8-ին հեռագիրը ավետեց յուրաքանչյուր հայի համար անձկալի լուրը, թե Վանը վերցրել է մեր գունդը: Գեն. Օգանովսկու և Նիկոլաևի քաջալերիչ գովասանքները լավագույն վկայություններն են հայկական գնդի ցույց տված անձնվեր գործուենության պատերազմի դաշտում:

Անդրանիկի գունդը (1.200 կամավոր) գործում է առանձին, Պարսկաստանում, գեն. Չեռնոզուբովի բանակում: Թավրիզ, Մարանդ, Խոյ, Դուզ-դաղ ահա այն տեղերը, որ մեր կամավորները ջերմ աջակցություն են ցույց տվել ռուս զորքերին: Ապրիլ ամսի 18-ին Անդրանիկի գունդը մասնակցում է Դի լման ի հայտնի կռվում, ուր համառ դիմադրություն է ցույց տալիս թշնամուն, հնարավորություն տալով ռուս զորքի նահանջին, որը հետո փառավոր ջարդ տվեց թշնամուն: Այդ կռվից հետո գունդը շարժվեց դեպի առաջ և Խանասուրից անցնելով, պիտի ուղևորվի Վան, ուր միանալու են բոլոր հայ կամավորները:

Բյուրոն, ջանելով ավելացնել մեր ռազմիկ ուժերի քանակը, միշտ բանակցությունների մեջ է զինվորական իշխանությունների հետ թե կամավորների թիվն ավելացնելու համար, հասցնելով վերջինը 10 հազարի, և թե ավելացրած թվի համար զենք ստանալու: Չնայելով ռուս զինվորական շտաբի ցույց տված բարյացակամության, Բյուրոն, սակայն, իր ձգտումների մեջ մինչև վերջին ժամանակ խոչընդոտների էր հանդիպում ընդհանուր զենքի պակասության պատճառով, որով