Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առարկում էր շտաբի զինվորական վարչությունը հանդեպ մեր դիմումներին: Բայց վերջին ժամանակ ստացված է ռուս զինվորյալ ուժերի օգոստ[ոս]ափառ հրամանատարից թույլտվություն նոր չորս կամավորական խմբեր կազմելու համար և հավանական է, որ այդ թույլտվության հետ միասին կստացվի և ավելացրած խմբերի համար պատշաճավոր թվով զենք, որով հայ զինվորական կամավորությունը կկազմի մի պատկառելի ռազմական ուժ:

Արձանագրելով այս տեդեկագրում հայ կամավորական խմբերի կատարած ազգաշահ գործը, Բյուրոն չի կարող երախտագիտությամբ չհիշել և այն մեծ ծառայությունը, որ նրանք մատուցեին հայ տառապյալ ժողովրդին, ուղեկցելով դեպի կովկասյան սահմանը Տաճկաստանի և Պարսկաստանի մեր տարաբախտ գաղթականներին: Այդ թշվառները պատերազմի սարսափներից փախչելով, կարող էին ճանապարհին թուրք և քուրդ հրոսակների հարձակումներին ենթարկվել և կոտորվել առանց խտրության սեռի և հասակի, եթե հայ կամավորների կողմից չգտնեին պաշտպանություն և հայրախնամ հոգատարություն:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնապաշտպանության խնդրին, Ազգային բյուրոն պատիվ ունի խոնարհաբար գեկուցանելու, որ ռուս-տաճկական պատերազմը հայտարարվելուց հետո, երբ հայ երիտասարդ ուժերը հեռացան պատերազմի դաշտը, տեղական հայ ժողովրդի դրությունը ծանրացավ և տեղ-տեդ, համաձայն զանազան վայրերից հասած տեղեկությունների, նույնիսկ վտանգավոր կերպարանք ստացավ: Բյուրոն ի դեմս իր ներկայացուցիչների դիմեց Կովկասի բարձրագույն իշխանության, խնդրելով թույլ տալ որոշ տեղերում զինել հայ անպաշտպան ժողովուրդը իրեն ապահովելու համար շրջապատոդ ավազակաբարո տարրերից, սակայն իշխանությունը թե ավելորդ զենք չունենալու պատճառով և թե մյուս կողմից չկամենալով զինել հայերին, գրգռել հարևան ժողովուրդները, թողեց անկատար Բյուրոյի դիմումը:

Բյուրոն նախ փորձ արեց պատերազմի արհավիրքներից վնասված տաճկահայերի վիճակը թեթևացնելու ռուս զորքերի միջոցով նվաճված տեղերում, ուր ժողովրդի կենսական պետքերի համար ոչ հոգացող, ոչ միջնորդ ու բարեխոս կա զինվորական իշխանության առաջ: Այդ տեղերի հայերի դրությունը շատ ծանր է, Եթե նկատի առնել այն, որ նրանք անգիտակ ռուս լեզվին և ռուս վարչության մեջ ընդունված կարգերին, հնարավորություն չունեին առանց հասկացող միջնորդի դիմումներ անել հարկավոր դեպքերում ռուս զինվորական իշխանության: Կարևոր նշանակություն վերընծայելով այդ խնդրին, Բյուրոն դիմեց զինվորական հրամանատարին, խնդրելով թույլ տալ գործել այդ տեղերում ինտելիգենտ անձերից կազմած քաղաքացիական խմբերին, հատկացնելով նրանց սոսկ միջնորդի և բարեխոսի դեր գյուղացիների կացության վերաբերյալ այլևայլ խնդիրները կարգավորելու համար իշխանության գիտությամբ: Ստանալով այդ թույլտվությունը, Բյուրոն կազմակերպեց այդպիսի քաղաքացիական խումբ, նշանակելով նրա կառավարիչ ըստ ամենայնի վստահելի և ինտելիգենտ անձնավորություն: Խումբը արդեն սկսել էր իր արդյունավետ գործունեությունը Ալաշկերտի, Բայ աղետի և Ղարաքիլիսայի շրջաններում, երբ ռուս զորքի գլխավոր հրամանատարը զինվորական տեսակետից գտավ, որ անթույլատրելի է այդպիսի քաղաքացիական խմբերի գործունեությունը ռազմաբեմի շրջանում, որից հետո խումբը հետ կանչվեց և ժամանակավորապես կազմալուծվեց:

Բյուրոյի գործունեության ընթացքում երբեմն ծագում էին և այդպիսի խոշոր ազգային-քաղաքական խնդիրներ, որոնք կարող էին ընթացք ստանալ միայն Ձերդ օձության գիտությամբ և հավանությամբ և այդպիսի դեպքերում ազգի Վեհը իր գրավոր դիմումները ինքը իր կողմից ուղղում էր բարձրաստիճան անձանց:

Երբեմն էլ Բյուրոն, ինչպես Ձերդ օծությանը ևս հայտնի է, որոշ դեպքերում հանձնարարություն էր տալիս պետական դումայի անդամ պ. Միքայել