Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս խոսակցություններից հետո փոխարքան սկսեց գրել, փոխադարձ խորհրդակցությամբ ձևակերպելով այն գլխավոր կետերը, որոնց մասին մանրամասն բացատրություններ տեղի ունեցան: Խնդրեցինք փոխարքային, որ Ռուսաց կառավարությունը իր դեսպանի և հյուպատոսների միջոցով վերահսկողություն ունենա տաճկահայոց վրա, որպեսզի դրությունն ավելի չվատթարանա: Փոխարքան համաձայնեց և մոտավորապես հետևյալ կերպով ձևակերպեց.

«1. Կ Պոլսում Ռուսաց դեսպանին և Տաճկահայաստանի հյուպատոսներին հրահանգ տրվի, որ շարունակեն պաշտպանել Տաճկաց կառավարության առաջ հայերին քրդական և թուրքական ճնշումներից»:

Բացատրվեց, որ նախարարապետ Կոկովցևի և արտաքին գործոց նախարարի խորհրդի հիման վրա և բոլոր կողմերի հայերի ցանկության համաձայն կաթողիկոսը նշանակեց Պոդոս փաշա Նուբարին իր կողմից ներկայացուցիչ եվրոպական պետությանդ ներկայացուցիչների կոնֆերանսում աշխատելու Տաճկահայաստանի բարենորոգումների համար ռուսական կոնտրոլի տակ: Կաթողիկոսը դեռ հրահանգ չի տվել Նուբար փաշային, որը տեղի պիտի ունենար Ռուսաց կառավարությունից պատասխան ստանալուդ հետո: Նուբար փաշան իր կողմից իր անհատական հեղինակավոր դիրքի շնորհիվ կատարել է մասնավոր դիմումներ: Իսկ պաշտոնպկան դիմումներ անելու համար հարկ է համարել խնդրելու հեռագրով կաթողիկոսից Ռուսաց կառավարության վերաբերմունքը, որը հարցումից անկախ պիտի հեռագրվեն նրան: Իսկ այժմ ստացած պատասխանը շատ ծանր և անելանելի կացություն կստեղծի, արդյոք, Նուբար փաշան պե՞տք է շարունակի վեհափառի կողմից եվրոպական պետությանդ մոտ աշխատելը, թե՞ դադարի իր պաշտոնից, վերջին դեպքը ծանր կլինի կաթողիկոսի և տաճկահայոց համար և, անշուշտ, վերին աստիճանի խրախուսելի Տաճկաց կառավարության համար: Փոխարքան համաձայնելով այս հիմնավոր առարկությանց հետ, ձևակերպեց մոտավորապես հետևյալ կերպ.

«2. Պողոս փաշա Նուբարը նշանակված է կաթողիկոսի կողմից, հավանությամբ պատրիարքի և ազգային ժողովի, որ աշխատի եվրոպական կառավարությանց մոտ 61-րդ հոդվածի իրագործման համար հայաբնակ նահանգներում ռեֆորմներ մտցնելու վերաբերմամբ Ռուսաց կառավարության նախաձեռնությամբ և նրա կոնտրոլի տակ»:

Բացատրվեց, որ Կ.Պոլսում Տաճկաց կառավարությունը, վախենալով օտար միջամտությունից հայկական հարցի առթիվ և ցանկանալով առաջն առնել այդպիսի միջամտության, ըստ իր նախնավանդ սովորության, կազմել է մասնախումբ, կոչել է ներքին գործոց նախարար Բեշիդ բեյը մի քանի հայերին որպես թե հայաբնակ գավառների վերանորոգության մասին խորհրդակցելու: Բացատրվեցին այդ կեղծ քայլի շարժառիթները: Փոխարքան գրեց մոտավորապես հետևյալը.

«3. Ներքին գործոց նախարար Բաշիդ բեյը նշանակել է այժմ Պոլսում մի մասնախումբ, որի մեջ նախարարի նշանակումով չորս հայ ևս մասնակցում են: Այդ մասնախումբը ոչ մի վստահություն չի վայելում հայերի կողմից, ղորանով Տաճկաց կառավարությունը ցանկանում է Ռուսաց միջամտության առաջն առնել»:

Շեշտվեց հետևյալ կետը, որը և գրվեց.

«4. Բոլոր հայերը, առանց կուսակցության խտրության, համաձայն են, որ Տաճկահայաստանի ռեֆորմների նախաձեռնողը լինի Ռուսաստանը, եվրոպական պետությանդ համաձայնությամբ և Ռեֆորմների իրագործման կոնտրոլը պատկանի Ռուսաստանին»:

«5. Բերլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի իրագործման ու վերահսկողության հանձնելը Ռուսաստանին հաջողեցնելու համար պետք է կաթողիկոսի կողմից եվրոպական կառավարությանդ մոտ պատգամավորություններ նշանակել, որպեսզի