Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոնարհաբար խնդրում ենք որքան հնար է շուտով զեկուցանել այս բոլորը Նորին Օձությանը և խնդրել նրա բարեհաճ կարգադրությունը:

Ընդունեցեք մեր ամենախոնարհ հարգանքները:

Փոխնախագահ Ազգային բյուրոյի — Ալ. Խատիսյան
Անդամ-քարտուղար — Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.56, թթ.55-56: Բնագիր: Ձեոագիր:

N 116

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՆՎԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ՆՊԱՍՏ ՏԱԼՈՒ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈՍՏՈՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

3 նոյեմբերի 1916թ.
Թիֆլիս

Ազգային բյուրոն մեզ հաղորդում է, որ սպանված կամավորների ընտանիքները նպաստ ստանալու համար անձամբ գալիս են Թիֆլիս, որ կապված է ծախսերի ու դժվարությունների հետ, հաճախ առանց որևէ փաստաթղթի: Ի գիտություն նպաստ ստացողների հայտնվում է, որ փոխանակ անձամբ գալու, պետք է ուղարկել Բյուրոյի հասցեով (Лермонтовская 12, Армянское бюро) մեկ վկայական ընտանիքի կազմի վերաբերյալ, հաստատված առաջնորդարանի կամ պրիստավի կողմից և ապա խմբից տրված մահվան վկայականը: Դիմողը պետք է հայտնի իր հասցեն, որպեսզի փոխադրվի դրամը:

«Հորիզոն», հասարակական, գրական, քաղաքական օրաթերթ, Թիֆլիս, 03.11.16:

N 117

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԻՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 նոյեմբերի 1916թ.
Թիֆլիս

Ազգային բյուրոն ստացել է Ձեր գրությունները հմ.2214 հոկտեմբերի] 10-ից և 2435 նոյեմբերի 8-ից:

Անցյալ հոկտեմբերի 27-ին Բյուրոն ստացավ Վեհափառ կաթողիկոսի կարգադրությամբ ս.Սինոդի գանձապահից փոխադրած 4987 ր. 50 կ., որի համար Բյուրոն խնդրում է հայտնել իր խորին շնորհակալությունը Վեհափառ Հայրապետի և ընղսմին ուղարկում է այդ գումարի ստացման անդորրագիրը հմ. 29/83:

Ազգային բյուրոն շատ ուրախ է, որ դիվանիդ նոյեմբերի 8-ի նամակով պարզվում է Բյուրոյի վրա սխալմամբ հաշված 18.000 րխւբլու] խնդիրը: Սակայն պատկառելի դիվանիդ նամակի մեջ ոչ մի պատասխան չկա Բյուրոյիս հոկտ[եմբերի] 19-ի գրության գլխավոր դիմումին, որը վերաբերում է Ազգային բյոտյրյի ներկա խոշոր կարիքներին և Նորին Վեհափառության տրամադրության տակ եղած կամավորական գումարներին: