Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես մեր հոկտեմբերի] 19-ի նամակում գրել Ենք, կամավորներից շատերը լսելով էջմիածնում եղած գումարների մասին, ցանկություն են հայտնել գալ այդտեղ և դիմել Վեհափառ Կաթողիկոսին, բայց մենք միշտ նրանց արգելել ենք այդ անել, հատնելով, որ Նորին Օծությունըանձամբ դրամներ չի բաժանում կամավորներին, այլ ուղարկում է կամավորներին տալու համար ըստ իր բարեհայեցողության:

Այս խնդրի մասին Բյուրոյի անդամ պ. Ստ. Լիսիցյանն էլ բերանացի կզեկուցանի Նորին Օձությանը և հույսով ենք, որ Վեհափաո կաթողիկոսը կկատարի Բյուրոյի խոնարհ խնդիրը և որքան հնար է խոշոր գումար կուղարկի Բյուրոյին առաջիկա կարիքները հոգալու համար: Սպանվածների ընտանիքների խնդրի համար հատկապես կարևոր է Բյուրոյի համար իմանալ, թե ինչքան գումար կունենա Բյուրոն իր տրամադրության տակ, որ ըստ այնմ որոշի, թե ինչ նպատակներով և որքան կարող է տալ յուրաքանչյուր ընտանիքին:

Գալով պատկառելի դիվանիդ հոկտեմբերի 10-ի նամակին Ազգային բյուրոն պարտք է համարում բացատրել հետևյալը Նորին Վեհափառությանը զեկուցանելու համար:

Նախ Ազգային բյուրոյի նամակը [իր ճյուղի] Ամերիկայի կենտրոնխւկան], կոմիտեին, որից մի կտոր տպված էր «Հայրենիքում» և այնտեղից արտատպված Կոմիտեի «Հուսաբեր»-ում, գրված է 1915թ. դեկտեմբերի 20-ին, ուրեմն մոտ մի տարի սրանից առաջ: Այդ նամակը, ինչպես և Բյուրոյիս գրագրությունը առհասարակ կրում է կոնֆիդենցիայի բնույթ և երբեք նշանակված չէր հրատարակության համար: Նամակից քաղվածք տպագրելը «Հայրենիքում» անտակտ քայլ էր Ամերիկայի մեր կոմիտեի կողմից, և այդ առթիվ նրան նկատողություն է գրվել Բյուրոյի կողմից: Գալով նամակի բովանդակությանը ըստ էության, պետք է ասենք, որ դա միանգամայն համապատասխանում է իրականությանը: Ազգային բյուրոն իր գոյության սկզբից միշտ վայելել է Նորին Օձության առանձին հովանավորությունը և ուշադրությունը (էլի կրկնում ենք, որ նամակը գրված է 1915թ. դեկտեմբերին): Անհարմար համարելով այդ առթիվ գրավոր կերպով մտնել մանրամասնությունների մեջ, թողնում ենք այդ անձամբ պ.Ստ.Լիսիցյանին բերանացի բացատրելու Նորին Վեհափառությանը: Երկու խոսքով միայն կհիշեցնենք, որ դեռ 1912թ. վերջերից, երբ կազմվեց Բյուրոն, և երբ հայկական ռեֆորմների հարցն էր մշակվում, և կազմակերպվեց Պոդոս փաշա Նուպարի պատգմավորությունը Եվրոպայում և մանավանդ 1914թ. օգոստոսից հետո (այսինքն ռուս-գերմանական պատերազմը սկսելուց) քանի-քանի անգամ հատուկ պատգամավորներ են եկել Բյուրոյի կողմից ս.էջմիածին Նորին Օձության մոտ զանազան խնդիրներով, զանազան գրություններով խորհրդակցելու համար Նրա հետ և ստանալու Նրա հավանությունը: Հիշենք միայն նրանց անունները, պ. պ. Ս. Հարությունյան, բժ. Հ. Զավրիյան, Միք.Պապաջանյան, ԳԽատիսյան, Հովս Ամիրխանյան, Ա.Աբելյան և այլն: Քանի անգամ ինքը Վեհափառ կաթողիկոսը, դիմել է Բյուրոյին այս կամ այն կարևոր խնդրի առթիվ և հարցրել նրա կարծիքը: Հիշենք հենց ամենակարևոր մոմենտներից մեկը, երբ Նոիկոլայ 2-րդ կայսեր Թիֆլիս գալու օրերին տեղի ունեցած խորհրդակցություններ, որոնց հետևանոք Նորին Օձությունը գրավոր ներկայացրեց փոխարքային (1914թ. նոյեմբերի 24-ին) Հայկական ինքնօրինության վերաբերյալ պատմական դոկումենտը և ապա նույն նյութի մասին անձամբ խոսեց թագավոր կայսրի հետ...

Իհարկե, մեր նամակը գրելով Ամերիկայի կենտրոն, կոմիտեին մենք երբեք չենք մտածել «գործի ամբողջ պատասխանատվությունը ձգել Նորին Վեհափառության վրա», և մանավանդ չենք ուզեցել նրա անունը «կապել Բյուրոյի գործունեության բոլոր մանրամասնությունների հետ», ինչպես գրված է պատկառելի դիվանիդ գրության մեջ: Մեր խոսքը միայն, ինչպես ասացինք, Բյուրոյի «պատասխանատու քայլերի մասին է»: