Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թույլ տվեք նույնպես ասել, որ փոքր ինչ չափազանցրած են դիվանիդ նամակի մեջ այն խոսքերը, թե «Նորին Օծությունը Բյուրոյի գործերից ավելի քան անտեդյակ է և չգիւոե, թե ինչ է կատարվում այնտեղ»:

Իհարկե, Ազգային բյուրոն հնարավորություն չի ունեցել շատ հաճախ կանոնավոր զեկուցումներ ուղարկել Նորին Վեհափառությանը, բայց և այնպես մինչև 1915 թվի դեկտեմբեր ամիսը (երբ գրված է Բյուրոյի նամակը Ամերիկա) բավական հաճախ եկած են էջմիածին Բյուրոյի պատգամավորներ և բերանացի զեկուցել են Բյուրոյի գործերի մասին, մի քանի անգամ Բյուրոն գրավոր զեկուցումներ է ուղարկել Վեհին, և երկու անգամ էլ ինքը Բյուրոն ամբողջ կազմով Թիֆլիսում ներկայացել է Նորին Վեհափառությանը և իր նախագահի բերանով զեկուցել է ընթացիկ գործերի մասին:

Ընդունում ենք, որ Բյուրոյի գործունեության մանրամասնությունները կարող էին ծանոթ չլինել Նորին Վեհափառությանը, բայց Բյուրոն գտնում է, որ պետք էլ չէր Նորին Օծության ուշադրությունը ծանրաբեռնել զանազան մանր՜մունր ընթացիկ գործերով:

Բավականանալով այսքանով, Ազգային բյուրոն նորից խնդրում է պատկառելի դիվանիդ զեկուցանել այս բոլորը Նորին Օծությանը, և Բյուրոն լիահույս է, որ Նորին Օծությունը ներողամիտ կգտնվի, եթե Ամերիկայի կոմիտեի անտակտության պատճառով Բյուրոյիս նամակի մի կտորի հրատարակությունը փոքր ինչ վշտացրել է նրան, և միևնույն ժամանակ նա կհարգի Բյուրոյիս խոնարհ խնդիրը և նյութական խոշոր օգնությամբ կթեթևացնի Բյուրոյի և նրա հետ միաժամանակ թշվառ կամավորների և նրանց ընտանիքների ծանր դրությունը:

Խնդրում ենք ընդունեք մեր ամենախորին հարգանքները:

Փոխնախագահ Ազգային բյուրոյի — Ալ. Խատիսյան
Անդամ-քարտաղար — Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.56, թթ.49-53 (հակ.): Բնագիր: Ձեռագիր:

N 118

ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ 1915-191600. ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԻՑ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ

ԽՄԲԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐ ՀԱՄԱՐ ԱՌԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 նոյեմբերի 1916թ.
Ս. էջմիածին
1915թ. 4 փետրվարի 1500 դոլար
... 18 1500 ...
... 4 մարտի 5000 ...
... 15 1300 ...
... 7 ապրիլի 2500 ...
... 27 հուլիսի 5000 ...
... 11 սեպտեմբերի 2500 ...
1916թ. 19 հունվարի 1500 ...
... 10 հուլիսի 5000 ...
Գումարը — 25.800 դոլար

Լիազոր ներկայացուցիչ Ար. գործ, հանձնախմբի Օհան Գասպարյանց

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.168, թ.51: Բնագիր: Ձեռագիր: