Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 119

ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԵՍՐՈՊ ՏԵՐ.ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

5 դեկտեմբերի 1916թ.
ք. Աստրախան

Ամերիկայի հայկական ընկերության բժշկական վարչությունը ինձ է ուղարկել ներփակ նամակ, որով հայտնում է, որ [1916թ.] օգոստոսի 4-ին կոմիտեիդ ուղարկած հեռագրական հարցմանը - արդյոք կարիք կա բժշկական օգնության, մենք պատրաստ ենք մեր ծախքով բժիշկ ուղարկել Ձեր տրամադրության տակ, դեղերի կարիք կա, ու՞ր է Կրեսսին - պատասխան չենք ստացել: Ապա շարունակում են հաղորդել, որ վարչությունը ունի դրամական միջոցներ և պատրաստ է օգնել: Թեև դոկտոր Կրեսսին հավանական է արդեն տեղ է հասել և ինչ որ պետքն է, անձամբ պատմել է, բայց իմ կարծիքով ցանկալի է, որ կոմիտեիդ կողմից պաշտոնապես տեղեկություն տրվի նաև այդ նամակին, մանավանդ, որ վերջին աղետից հետո, անշուշտ, կարիքը ավելի մեծ կլինի: Այդ պատճառով ուղարկում եմ այս նամակը և խնդրում եմ պատասխանել, քանի որ նամակը գրված է իմ և կոմիտեիդ անունով միաժամանակ:

Առաջնորդ թեմի Մեսրոպ

ՀԱԱ, Ֆ.28, ց.1, գ.888, թ.4: Բնագիր:

N 120

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻՆ

ՀՕԳՈՒՏ ՎԻՐԱՎՈՐ ՈՒ ԶՈՀՎԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՅՐ

ԱԹՈՌԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՈՒ ԲԱԽՇՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

5 հունվարի 1917թ.
Թիֆլիս

Ազգային բյուրոն ժամանակին ստացել է պատկառելի դիվանիդ հմ. 2737 գրությունը դեկտ. 12-ից և այս օրերս էլ ստացավ Մայր աթոռի գանձապահի ձեռքով փոխադրված 27.522 րուբ. 85 կոպ.: Ազգային բյուրոն խնդրում է Ձեզ հայտնել Նորին Վեհափառությանը իր խորին շնորհակալությունը այդ բարեհաճ կարգադրության համար: Ստացված գումարը արձանագրվեց Բյուրոյի հաշվեմատյաններում այնպես, ինչպես մեզ գրված էր, այսինքն 5275 ր. հօգուտ վիրավոր կամավորների և 22.247 ր. 85 կոպ. հօգուտ սպանված կամավորների ընտանիքների:

Ձեր նամակի մեջ հաշված գումարները բոլորն էլ ճիշտ Են և ստացված են Ազգային բյուրոյի ձեռքով:

Թույլ ենք տալիս մեզ միայն մի փոքրիկ ուղղումն անել: Նամակում ասված է, որ բոլոր գումարներից միայն 3.024 ր. 47 կոպ. Ազգային բյուրոյի անունով էր, իսկ մնացած ամբողջ գումարները Նորին Վեհափառության կողմից նպաստ է Ազգային բյուրոյին: Այնինչ սեպտեմբերի] 9 հմ. 1500 մակագրությամբ ցույց տված գումարը, 10.000 րուբ. հատկապես, ուղարկված է եղել Պողոս փաշա Նուբարից Նորին Վեհափառությանը Ազգային բյուրոյին հանձնելու համար: Այդ մասին թե ինքը Պողոս