սահմաններում: Միջնաշխարհի միջին բարձրություններում գոլորշունակությունը 600-800 մմ է, այն առավել բարձր է միջլեռնային գոգավորությունների (Ուրմիա, Արարատյան, Նախիջևանի) ցածրադիր մասերում՝ 1300-1500 մմ:
Տարբեր են նաև խոնավացման գործակիցները: Սև ծովի ավազանում, Կորդվաց լեռների հողմակողմ լանջերին կազմում է 4 և ավելի, իսկ միջլեռնային գոգավորությունների ցածրադիր մասերում՝ ընդամենը 0,3-0,5: Այս պայմաններում առանց ոռոգման բերք չի ակնկալվում: Ըստ տեղանքի բարձրության՝ խոնավացման գործակիցը մեծանում է մինչև 1 և ավելի:
Հայկական լեռնաշխարհում կլիմայի բոլոր տարրերը փոխվում են ըստ բարձրության՝ առաջացնելով կլիմայական գոտիներ կամ կլիմայի տիպեր՝ խոնավ մերձարևադարձային, չոր մերձարևադարձային, չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, չափավոր շոգ, բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային, ձնամերձ:
Այս բաժնի Օդի միջին ջերմաստիճանների և Մթնոլորտային տեղումների տարեկան քանակի քարտեզները տրված են գրքի վերջում՝ ներդիրում: