ԱԳՐՈԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄ, տարածքի բաժանում՝ ըստ կլիմ. առանձնահատկությունների նմանության, որոնցով պայմանավորված են բույսերի աճն ու բերքատվությունը: ՀՀ Ա.շ-ման տարածքային միավորներն են մարզը, շրջանը, ենթաշրջանը, որոնցում վերընթաց տիպաբան. միավորները տարբերվում են խոնավության և ջերմության ապահովվածությամբ: ՀՀ տարածքում Կուր և Արաքս գետերի ջրբաժանով առանձնանում են հս-արլ.՝ համեմատաբար խոնավ, մեղմ ձմեռով, և ներքին՝ չորային, խիստ ցամաք. կլիմայով մարզեր, որոնք տարբերվում են իրարից գյուղատնտեսության վարման առանձնահատկություններով: Հս-արլ. մարզում ոռոգվող գոտին տարածվում է մինչև 1200-1300 մ, ներքին մարզում՝ մինչև 1800-2000 մ բարձրությունները: Ըստ խոնավացման գործակցի՝ առանձնացվում են վերընթաց գոտիներ՝ խիստ չոր (Md<0,1), չոր (Md=0,1- 0,15), չորային (Md=0,15-0,25), կիսաչորային (Md=0,25-0,35), չափավոր խոնավ (Md=0,35-0,45), խոնավ (Md=0,45- 0,6) և գերխոնավ (Md>0,6): ՀՀ տարածքի մեծ մասը բնութագրվում է ցածր խոնավաապահովվածությամբ: Գերխոնավ գոտին 3000 մ-ից բարձր է: Առանձնացվում են նաև տարեկան ≥10°C ջերմաստիճանների գումարի մեծությամբ տարբեր գոտիներ: Ամենատաք գոտու տարեկան ջերմաստիճանիների գումարը 4000-4500°C է: Այդտեղ մշակում են խաղող, մերձարևադարձային բույսեր (նուռ, թուզ, ձիթապտուղ և այլն), տարեկան կարելի է ստանալ 2-3 բերք: Ըստ ջերմաապահովվածության՝ երկրագործության վերին սահմանը հս-արլ. համեմատաբար խոնավ մարզում հասնում է 1900-2000 մ, ներքին ցամաք. շրջաններում (Արաքսի ավազան)՝ 2300-2400 մ բարձրություններ:
Հս-արլ. ագրոկլիմ. մարզում առանձնանում են Լոռու և Տավուշի ագրոկլիմ. շրջանները, որոնց սահմանները համընկնում են վարչ. մարզերի սահմաններին: Լոռին համեմատաբար ցուրտ է ու խոնավ, ունի 2 ենթաշրջան՝ չորային (Սպիտակ) և խոնավ (Լոռու դաշտ), Արաքսի ավազանի ագրոկլիմ. մարզը բաժանվում է Շիրակի, Արարատյան, Սևանի, Վայքի, Զանգեզուրի ագրոկլիմ. շրջանների, որոնց սահմանները համընկնում են համապատասխան ֆիզիկաաշխարհագր. շրջանների սահմաններին:
Շիրակը բաժանվում է ցուրտ ու խոնավ (Աշոցք) և համեմատաբար չոր ու տաք (Շիրակ) ագրոկլիմ. ենթաշրջանների: Արարատյանը զբաղեցնում է համանուն գոգավորությունը և բաժանվում տաք ու չոր (Արագածոտն), խոնավ ու ցուրտ (Ապարան-Հրազդան), բարեխառն, չոր (Գեղամա), տաք ու չոր (Արարատյան դաշտ) ագրոկլիմ. ենթաշրջանների:
Սևանի ենթաշրջաններն են՝ չոր, համեմատաբար մեղմ (Արեգունի), բարեխառն (Վարդենիս, Մարտունի), չոր, ցուրտ (Գավառ), ցուրտ և չափավոր խոնավ (Սևան), խոնավ և բարեխառն (Ճամբարակ): Վայքի ագրոկլիմ. շրջանն ունի տաք, չոր (Արփայի աջափնյակ) և չորային ու տաք (Արփայի ձախափնյակ) ենթաշրջաններ, Սյունիքը՝ 3 ենթաշրջան՝ չոր մերձարևադարձային (Մեղրի), համեմատաբար խոնավ, տաք (Կապան-Գորիս), չոր և բարեխառն (Սիսիան):
Տես նաև Արիդ կլիմա, Բարեխառն լեռնային կլիմա, Ձնամերձ լեռնային կլիմա, Չափավոր շոգ կլիմա, Չափավոր ցամաքային կլիմա, Չոր, խիստ ցամաքային կլիմա, Չոր մերձարևադարձային կլիմա, Չոր ցամաքային կլիմա, Ցուրտ լեռնային կլիմա:
ԱԳՐՈԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՇԱՐՆեՐ, գյուղատնտ. արտադրությանը նպաստող և անմիջապես մասնակցող կլիմ. գործոններ՝ լույս, ջերմություն, խոնավություն, որոնք վերականգնվող են, և ըստ դրանց քանակ. հարաբերությունների՝ տարբեր աշխարհագր. գոտիներում կիրառվում են գյուղատնտեսության վարման տարբեր համակարգեր, շրջանացվում գյուղատնտ. մշակաբույսերի սորտերը, կենդանիների ցեղերը և այլն: Ա. պ-ի կարևոր բաղադրիչներից մեկը լուսասինթեզի ակտիվ (ուղիղ և ցրված) ճառագայթների ամբողջությունն է (ԼԱՃԱ), որի քանակը հասարակածից բևեռներ (ՀՀ-ում՝ նախալեռներից դեպի բարձրլեռն. գոտի) նվազում է: Վեգետացիայի շրջանում այն փոփոխվում է 6-ից (Արարատյան դաշտ) 24 կկալ/սմ2 (բարձրլեռն. գոտի):
Հաջորդ բաղադրիչը 10°C-ից բարձր ջերմաստիճաններով վեգետացիայի շրջանի տևողությունը և այդ ընթացքում կուտակվող ≥10°C ջերմաստիճանների գումարն է, որն ուղիղ կապի մեջ է ԼԱՃԱ-ի և հակադարձ՝ մթնոլորտի խոնավացման հետ: ՀՀ-ում այդ ժամանակահատվածը տևում է 10-250 օր, և կուտակվում 140-4500°C: Ստորին գոտիներում, որտեղ ջերմաստիճանների գումարը մեծ է 3000°C-ից, ամեն տարի աշնանացան ցորենի բերքահավաքից հետո կարելի է ստանալ 2-րդ բերք:
Ջերմային պաշարներով է պայմանավորված նաև մշակաբույսերի տարածման վերին սահմանը, որը ՀՀ-ում հասնում է 1400-2400 մ բարձրություններ (խաղողի համար՝ 1400 մ, պտղաբուծության՝ 2100 մ, հացահատիկի՝ 2200 մ):
Երրորդ կարևոր բաղադրիչը մթնոլորտի խոնավացումն է, այսինքն՝ տեղումների քանակի հարաբերությունը գոլորշունակությանը (խոնավացման գործակիցը): Եթե դա փոքր է 1-ից, ուրեմն երաշտի հավանականությունը